Ըստ կանանց իդեալական տղամարդու 5 տիպերը
15:47, Friday, 08 February, 2013
Like
1
Dislike
0
4101 | 0 | 1 | 0
Ցանկացած կին ուզում է, որ իր կողքին միշտ լինի կատարյալ տղամարդ: Յուրաքանչյուրն ունի իր պատկերացումները իդեալի վերաբերյալ, այս դեպքը նույնպես բացառություն չէ: Փորձագետներին հաջողվել է հաստատել, որ կնոջ մոտ այդ պատկերացումները տարիքի հետ փոխվում են: Փորձագետի դերը ստանձնել է Match.com ծանոթությունների կայքը: 18-24 տարեկան կանայք կարծում են, որ իդեալական տղամարդը պետք է լինի գեղեցիկ, ֆիզիկապես ուժեղ, կարողանա աղջկա վրա թողնել լավ տպավորություն, բացի այդ տղամարդը պետք է գերազանց տեղեկացված լինի ժամանակակից երաժշտությունից, կինոյից և գրականությունից: 25-34 տարեկան կանայք իդեալական համարում են այն տղամարդկանց, որոնք ձգտում են հասնել բարձունքների մասնագիտական գործունեությունում և հասարակության մեջ հաստատվել որպես լիիրավ անդամ: Այս տարիքի կանայք նաև կարևորում են հմայքի և սեքսուալության համադրությունը տղամարդու մեջ: 34-44 տարիքի կանայք կարծում են, որ իդեալական տղամարդը պատադիր պետք է լինի ջենթլմեն և տիրապետի էթիկայի բոլոր կանոններին: Ոմանք նաև ընդգծել են, որ հմայիչ համարում են ավելի երիտասարդ տղամարդկանց: 44-50 տարեկան կանայք ցանկանում են զգալ իրենց մեջքի ետևում ամուր թիկունք, որպեսզի տղամարդը ապահովի կնոջ անվտանգությունը և հարմարավետ կյանքը: Այս տարիքի կանայք կարևորում են տղամարդու ֆինանսական կայունությունը ավելի, քան սեքսուալ գրավչություն: 55 տարեկանից բարձր կանայք գնահատում են բազմակողմանի զարգացած, ինտելեկտուալ, կյանքի հարուստ փորձով տղամարդկանց և մեծ կարևորություն տալիս տղամարդուն որպես ընկեր: Ամեն կին ունի իր իդեալը, սակայն չմոռանանք, որ մարդ արարածը դեռ չի հասել բացարձակ կատարելության և գնահատենք այն ինչ ունենք՝ կարևորելով այն հատկությունները, որոնցով օժտված է մեր կողակիցը: |
+14 °C |
+8 °C
+21 °C
|
Tomorrow: +23 °C |