Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ըստ կանանց իդեալական տղամարդու 5 տիպերը

Roza Petrosyan
Հեղինակ`
Roza Petrosyan
15:47, ուրբաթ, 08 փետրվարի, 2013 թ.
Ըստ կանանց իդեալական տղամարդու 5 տիպերը
     Ցանկացած կին ուզում է, որ իր կողքին միշտ լինի կատարյալ տղամարդ: Յուրաքանչյուրն ունի իր պատկերացումները իդեալի վերաբերյալ, այս դեպքը նույնպես բացառություն չէ: Փորձագետներին հաջողվել է հաստատել, որ կնոջ մոտ այդ պատկերացումները տարիքի հետ փոխվում են: Փորձագետի դերը ստանձնել է Match.com ծանոթությունների կայքը:
     18-24 տարեկան կանայք կարծում են, որ իդեալական տղամարդը պետք է լինի գեղեցիկ, ֆիզիկապես ուժեղ, կարողանա աղջկա վրա թողնել լավ տպավորություն, բացի այդ տղամարդը պետք է գերազանց տեղեկացված լինի ժամանակակից երաժշտությունից, կինոյից և գրականությունից:
     25-34 տարեկան կանայք իդեալական համարում են այն տղամարդկանց, որոնք ձգտում են հասնել բարձունքների մասնագիտական գործունեությունում և հասարակության մեջ հաստատվել որպես լիիրավ անդամ: Այս տարիքի կանայք նաև կարևորում են հմայքի և սեքսուալության համադրությունը տղամարդու մեջ:
     34-44 տարիքի կանայք կարծում են, որ իդեալական տղամարդը պատադիր պետք է լինի ջենթլմեն և տիրապետի էթիկայի բոլոր կանոններին: Ոմանք նաև ընդգծել են, որ հմայիչ համարում են ավելի երիտասարդ տղամարդկանց:
    
     44-50 տարեկան կանայք ցանկանում են զգալ իրենց մեջքի ետևում ամուր թիկունք, որպեսզի տղամարդը ապահովի կնոջ անվտանգությունը և հարմարավետ կյանքը: Այս տարիքի կանայք կարևորում են տղամարդու ֆինանսական կայունությունը ավելի, քան սեքսուալ գրավչություն:
     55 տարեկանից բարձր կանայք գնահատում են բազմակողմանի զարգացած, ինտելեկտուալ, կյանքի հարուստ փորձով տղամարդկանց և մեծ կարևորություն տալիս տղամարդուն որպես ընկեր:
     Ամեն կին ունի իր իդեալը, սակայն չմոռանանք, որ մարդ արարածը դեռ չի հասել բացարձակ կատարելության և գնահատենք այն ինչ ունենք՝ կարևորելով այն հատկությունները, որոնցով օժտված է մեր կողակիցը:
    
    
    
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4093 | 0 | 0
Facebook