Loading...

Articles

Իմ չստացված պատրանք

22:00, Friday, 08 February, 2013
Իմ չստացված պատրանք
     Սարսափելի է մեռնել, երբ դեռ դժվարությամբ շնչում ես և տարօրինակ հեշտությամբ արտաշնչում: Սարսափելի է մեռնել, երբ դեռ դժվարությամբ շնչում ես և տարօրինակ հեշտությամբ արտաշնչում: Ես կորցրեցի միակ բանը, որ վստահ էի, որ երբեք չեմ կորցնի, կորցրեցի ինձ: Հիմա արդեն փնտրում եմ քեզ, քեզանից պահանջելու իմ էությունը: Ես չկարողացա գնահատել ինձ և հետևանքը, ահա, փտող հիշողությունների անտանելի ցավն է ու մի ամբողջ դատարկություն: Ես սիրեցի քո մեջ իմ ստեղծած պատրանքը, իսկ հիմա արդեն չհավատալ դրան ուժ չունեմ այլևս: ԵՍ այժմ ունեմ չափից ավելի հիշողություններով լցված անցյալ ու մշուշում թաղված ապագա, որից այդքան վախենում եմ: Ամբողջ աշխարհն էի իմաստավորել քեզանով: Դու ոչնչացրեցիր այն, ինչ ես կյանքում ամենաշատն էի կարևորում, դու փշրեցիր իմ հեքիաթը, կոտրեցիր սիրտս մանրագույն մասնիկների, հերթը քոնն է հավաքելու դրանք, իսկ դրա փոխարեն դու գերադասեցիր հանցագործի նման փախչել: Ես կայծակնային արագությամբ գտա այն, ինչ մարդիկ կոչում են կյանքի իմաստ ու այդ արագությունը գերազանցվեց կորստյան արագությունը: Հիմա միայն կարող եմ փնտրել անցյալի հետքերը՝ ժամանակը ետ տալու համար: Բայց ում եմ խաբում, չէ որ դա կատարելապես անհնար է, երբ ներսումս նկատում եմ բարոյալքող անկարողություն ու պահը երբեք բաց չեմ թողնում ամբողջ աշխարհը մեղադրելու իմ դժբախտ լինելու մեջ: Բայց իրականում ոչ ոք էլ մեղավոր չէ, ,: Ոչ մարդիկ, որ, որոնք պարտավոր չեն կիսել իմ դժբախտությունը, Ոչ դու, որ այդքան իմն էիր և Ոչ ես, որ ուղղակի սիրեցի: Ես կորցրեցի միակ բանը, որ վստահ էի, որ երբեք չեմ կորցնի, կորցրեցի ինձ: Հիմա արդեն փնտրում եմ քեզ, քեզանից պահանջելու իմ էությունը: Ես չկարողացա գնահատել ինձ և հետևանքը, ահա, փտող հիշողությունների անտանելի ցավն է ու մի ամբողջ դատարկություն: Ես սիրեցի քո մեջ իմ ստեղծած պատրանքը, իսկ հիմա արդեն չհավատալ դրան ուժ չունեմ այլևս: ԵՍ այժմ ունեմ չափից ավելի հիշողություններով լցված անցյալ ու մշուշում թաղված ապագա, որից այդքան վախենում եմ: Ամբողջ աշխարհն էի իմաստավորել քեզանով: Դու ոչնչացրեցիր այն, ինչ ես կյանքում ամենաշատն էի կարևորում, դու փշրեցիր իմ հեքիաթը, կոտրեցիր սիրտս մանրագույն մասնիկների, հերթը քոնն է հավաքելու դրանք, իսկ դրա փոխարեն դու գերադասեցիր հանցագործի նման փախչել: Ես կայծակնային արագությամբ գտա այն, ինչ մարդիկ կոչում են կյանքի իմաստ ու այդ արագությունը գերազանցեց կորստյան արագությունը: Հիմա միայն կարող եմ փնտրել անցյալի հետքերը՝ ժամանակը ետ տալու համար: Բայց ում եմ խաբում, չէ որ դա կատարելապես անհնար է, երբ ներսումս նկատում եմ բարոյալքող անկարողություն ու պահը երբեք բաց չեմ թողնում ամբողջ աշխարհը մեղադրելու իմ դժբախտ լինելու մեջ: Բայց իրականում ոչ ոք էլ մեղավոր չէ: Ոչ մարդիկ, որոնք պարտավոր չեն կիսել իմ դժբախտությունը, Ոչ դու, որ այդքան իմն էիր և Ոչ ես, որ ուղղակի սիրեցի:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
3704 | 0 | 0
Facebook