ՕԳՆԵՆՔ ՆԱՐԵԿԻՆ
14:26, Sunday, 03 February, 2013
Like
0
Dislike
0
3722 | 0 | 0 | 0
Հիվանդությունների կործանիչ ուժը հատկապես տեսանելի է դառնում, երբ նրանք ի հայտ են գալիս երեխաների մոտ: Նարեկը ծնվել է 2006 թվականի ապրիլի 7ին : 2009 թվականի սեպտեմբերին Նարեկի մոտ հայտնաբերվում է սուր լիմֆոբլաստային լեյկոզ: Հայտնաբերումից հետո Նարեկի բուժումը անց է կացվում Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում : Համոզված էին՝ հիվանդությունը բուժվել է : Սակայն մեկ տարի անց հիվանդությունը կրկնվում է : Հիմա փոքրիկ Նարեկը ստիպված է պայքարել նեյրոլեյկոզի դեմ : Նարեկի ընտանիքը գտնվում է սոցիալապես շատ ծանր վիճակում : Նրանք դժվարությամբ են հոգում ընտանիքի մինիմալ ծախսերը և բուժման համար չեն կարող միայնակ գումար հավաքել : Այդ իսկ պատճառով մենք խնդրում ենք ձեզ օգնել Նարեկին : Վեց տարեկան փոքրիկին բուժելու համար մեզ նախ և առաջ ֆինանսական օգնություն է հարկավոր : Նույնիսկ շատ փոքրիկ գումար նվիրաբերելով դուք լուրջ օգնություն ցուցաբերած կլինեք, քանի որ նման փոքրիկ գումարներով էլ հենց հավաքվում է բուժման գումարը : Խնդրում ենք օգնել փրկելու փոքրիկի կյանքը : Մենք հավատում ենք, որ մեզ մոտ կստացվի օգնել նրան ու ոչ հեռու ապագայում Նարեկն էլ իր տարեկիցների հետ միասին դպրոց կգնա ու կխաղա բակում: Չի կարելի թույլ տալ, որ փոքրիկը բուժում չստանա զուտ ֆինանսական պատճառով: Ձեր ֆինանսական օգնությունը կարող եք փոխանցել նշված հաշվեհամարով: ՎՏԲ Հայաստան Բանկ Բանկային հաշիվ 16048173390700/AMD 16048173390701/USD ՀԱՇՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Արայիկ Մարտիրոսյան Նարեկ Մարտիրոսյան Հայրը Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 055808519 հեռախոսահամարով |
+14 °C |
+11 °C
+18 °C
|
Tomorrow: +23 °C |