Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՕԳՆԵՆՔ ՆԱՐԵԿԻՆ

Bejan
Yazar:
Bejan
14:26, pazar, 03 şubat, 2013
ՕԳՆԵՆՔ ՆԱՐԵԿԻՆ
    
Հիվանդությունների կործանիչ ուժը հատկապես տեսանելի է դառնում, երբ նրանք ի հայտ են գալիս երեխաների մոտ:
Նարեկը ծնվել է 2006 թվականի ապրիլի 7ին : 2009 թվականի սեպտեմբերին Նարեկի մոտ հայտնաբերվում է սուր լիմֆոբլաստային լեյկոզ: Հայտնաբերումից հետո Նարեկի բուժումը անց է կացվում Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում : Համոզված էին՝ հիվանդությունը բուժվել է : Սակայն մեկ տարի անց հիվանդությունը կրկնվում է : Հիմա փոքրիկ Նարեկը ստիպված է պայքարել նեյրոլեյկոզի դեմ :
Նարեկի ընտանիքը գտնվում է սոցիալապես շատ ծանր վիճակում : Նրանք դժվարությամբ են հոգում ընտանիքի մինիմալ ծախսերը և բուժման համար չեն կարող միայնակ գումար հավաքել :
Այդ իսկ պատճառով մենք խնդրում ենք ձեզ օգնել Նարեկին : Վեց տարեկան փոքրիկին բուժելու համար մեզ նախ և առաջ ֆինանսական օգնություն է հարկավոր : Նույնիսկ շատ փոքրիկ գումար նվիրաբերելով դուք լուրջ օգնություն ցուցաբերած կլինեք, քանի որ նման փոքրիկ գումարներով էլ հենց հավաքվում է բուժման գումարը : Խնդրում ենք օգնել փրկելու փոքրիկի կյանքը : Մենք հավատում ենք, որ մեզ մոտ կստացվի օգնել նրան ու ոչ հեռու ապագայում Նարեկն էլ իր տարեկիցների հետ միասին դպրոց կգնա ու կխաղա բակում: Չի կարելի թույլ տալ, որ փոքրիկը բուժում չստանա զուտ ֆինանսական պատճառով:
Ձեր ֆինանսական օգնությունը կարող եք փոխանցել նշված հաշվեհամարով: ՎՏԲ Հայաստան Բանկ Բանկային հաշիվ
16048173390700/AMD
16048173390701/USD
ՀԱՇՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Արայիկ Մարտիրոսյան Նարեկ Մարտիրոսյան Հայրը
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 055808519 հեռախոսահամարով

    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3723 | 0 | 0
Facebook