Loading...

Articles

Թեհրանը Երեւանին աջակցելու եւ Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում ներառելու համար բոլոր ջանքերը կգործադրի

Bejan
Author:
Bejan
14:47, Sunday, 03 February, 2013
Թեհրանը Երեւանին աջակցելու եւ Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում ներառելու համար բոլոր ջանքերը կգործադրի

Իրանական կողմը Հայաստանին աջակցելու բոլոր ջանքերը կգործադրի Երեւանում գտնվող Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում ներառելու համար: Այդ մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Երեւանում գործող Իրանի մշակութային կենտրոնի ղեկավար, ԻԻՀ-ի դեսպանատան մշակույթի հարցերով խորհրդական Մեհրան Շիրավանդը:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Կապույտ մզկիթի ընդգրկվելը կարեւոր քայլ կդառնա», - ընդգծել է Իրանի դեսպանատան ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ դա Իրանի նախաձեռնությունն է: Ըստ նրա՝ Հայաստանի մշակույթի նախարարությունը հնարավոր ամեն ինչ անում է տվյալ ուղղությամբ, իրանական կողմն էլ, իր հերթին, աջակցում է տարածաշրջանում իրանական մշակույթի այդ խոշորագույն հուշարձանի պահպանմանը:

Կապույտ մզկիթը 1766թ. Հուսեյն խան Քաջարի կողմից կառուցված տաճար է: Դա ամենամեծ մզկիթն է Կովկասում, մակերեսը 7000 քմ է:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3278 | 0 | 0
Facebook