Loading...

Articles

Մայրամուտից մինչև Արևականչ

20:35, Friday, 01 February, 2013
Մայրամուտից մինչև Արևականչ
    
Ժամանակի` ներել չիմացող անիվի թողած հետքերում դժվարությամբ նշմարվող կիսաթաղված հույսերի բախումից ծնվեցայդ բարևը:
-Բարև...
Այդքան բարի բառի մեջ այդքան թրթիռ ու հարցական պատահում է այն պարագայում, երբ հույսերդ ու սպասելիքներդ մայրամուտ են ապրում, բայց սրտի խորքում դեռ արշալույսներ ես ցանկանում դիմավորել:
Սակայն պատահեց, որ արևածագը հենց գիշերով զարթնեց...
Երբ խավար սրտերի` հուսահատությունից ուժասպառ և ցանկությունից դատարկ ուրվականների թափառումը կիսադատարկ փողոցներում նորից և անակնկալ ավարտվեց առերեսմամբ, բարևը հնչեց կարծես թե մի որոտ մռայլ երկնքի խավար վարագույրից դուրս:
-Գիտե՞ս` իսկ ես փնտրում էի քեզ...
Երբ ջախջախված հույսերդ ու երազանքներիդ փշրանքները ձեռքումդ ամուր պարուրած մոտեցար հայացքիս, թախծոտ հայացքիդ խորության մեջ դեռ չէին մարել երջանիկ լինելու ցանկությունն ու հրաշքի սպասումը:

    
Դու միշտ երազում էիր, դու միշտ այդ երազդ ցանկանում էիր տեսնել արթմնի...
Անհատակ աչքերդ ինձ մի ակնթարթ հիշեցրեցին ծանոթ մի պատկեր` այնքան հարազատ, այնքան հանդիպած, բայց միշտ հեռավոր...
Ես տեսա այն հորիզոնը, որտեղ միշտ ճանապարհել եմ արևս... սակայն անվերադարձ...
Այս անգամ ես գտա նրան և առանց վայրկյան իսկ տատանվելու գրկեցի, քանզի այլևս պատրաստ չեմ նրանճանապարհելու դեպի անհայտություն:
-Կարոտել էի արևիս....
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2571 | 0 | 0
Facebook