Loading...

Articles

Անվերնագիր Խոստովանանք

00:24, Tuesday, 29 January, 2013
Անվերնագիր Խոստովանանք
    
Սկիզբ
Ճանապարհները միշտ ինչ-որ տեղ են տանում, սակայն այս անգամ ինձ նրանք չտարան, այլ բերեցին... Քո մոտ, բերեցին, որպեսզի մնացած ուղին անցնենք երկուսով:
Երբ աչքերդ այլևս դադարում են իրենց մեջ ուժ գտնել փնտրելու այն, ինչը կարծում ես, որ քեզ հարկավոր է, սկսում են բացվել հոգուդ աչքերը, իսկ հոգին փնտրում է այն, առանց ինչի չի կարող ապրել, առանց ինչի դատարկ էր և անզոր, ճնշված ու լքված... սկսում է փնտրել մաքրություն, ճերմակ ազնվություն ու սեր....
Հոգիս ուղղորդեց ինձ քո մոտ.. նախօրոք ոչինչ չասաց, չպատրաստեց, ուղղակի փորձեց միապաղաղ անձկության ու հոգնեցնող միապաղաղության մեջ հասցնել ինձ այն փարոսին, որի լույսն այնքան հեռավոր, անգամ հուսակորույս էր թվում:
Սիրտս սիրեց այն, ինչը որ հոգուս հաճելի էր...
Հաճախ մեզ թվում է, որ մենք մեր "կես"-ին ենք ցանկանում գտնել, որպեսզի երջանիկ զգանք ինքներս մեզ, սակայն իրականում մեր հոգիներն են գտնում իրար, դեռևս անճանաչելի ու անհիշելի ժամանակներում բազմաթիվ մանր ու խոցելի մասերի բաժանված հոգիների միաձուլում է պատահում, որն անվանում են սեր...

    
Անվերջ շարունակություն

    
Երբ հոգնած գլուխդ անուժ նրբությամբ դնում ես ուսիս, երբ երջանկությունից թացացած կիսափակ աչքերդ սուզվում են աչքերիս մեջ, իմ գրկում ես զգում եմ միախառնումը քնքշության ու անկեղծության, սիրո և հոգատարության...
Հանձնում եմ քեզ իմ երազանքները, իմ կարոտներն ու ձեռքերը, իմ ուժն ու եռանդը, քեզ ի պահ եմ տալիս իմ սիրտն ու մտքերը: Համոզված եմ, դու նրանց լոկ չես պահի, այլ կփայփայես, դու քո գորովալից խոսքերով ու հենց քեզանով այն կբազմացնես:
Արշալույսներն ու մայրամուտները կհաջորդեն միմյանց, հորդացող կաթիլներով անձրևներին կհաջորդեն նորանոր ծիածաններ...
Եվ այդ ծիածանների չգծված ու չանջատվող սահմաններով յոթգույնի միախառնումի պես անբաժան կլինես դու ինձանից, և կլինի մի ներդաշնակ ու մարդկային աչքին ու ձեռքին անհասանելի գեղեցկություն... կլինենք ես և դու..
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2301 | 0 | 0
Facebook