Loading...

Articles

ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ

11:22, Monday, 04 May, 2015
ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ
     2015 թվականի ապրիլի 22-ին Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցում «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում անցկացվեց: Այն նախևառաջ հարգանքի տուրք էր մեծ հիշողության և անդրադարձ հայ ազատագրական պայքարի՝ Զեյթունից մինչև Շուշի: Դատապարտվեց Հայոց ցեղասպանությունը, բարձրացվեց հայոց պահանջատիրության, հայ դատի խնդիրը:
     Միջոցառման մասնակիցները իրենց ելույթներում նշեցին, որ եկել է ժամանակը, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը և պատասխան տա իր կատարած ոճրագործության համար:
     Աշակերտները շնորհակալություն հայտնեցին աշխարհի բարի կամքի տեր մարդկանց, պետություններին և Հռոմի Ֆրանցիսկոց պապին Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3804 | 0 | 0
Facebook