Արթյուր Ռեմբո
02:12, Sunday, 27 January, 2013
Like
1
Dislike
0
7765 | 1 | 1 | 0
ՍԻՐԱՎԵՊ Տասնյոթամյա հասակում լուրջ չի’ լինում ոչ մի մարդ. - Ու մի դյութիչ երեկո՝ մի կողմ թողած աղմկուն Սրճարանները պայծառ, գարեջուր թե լիմոնադ, - Դու գնում ես շրջելու լորիների պուրակում։ Լորենինե՜ր բուրաշատ... երեկոն է մեղմ ու ջերմ... Հովն այնքան հեզ է շոյում, որ նիրհում ես ակամա, Քամին աղմուկ է բերում, ֊ քաղաքն այնքան հեռու չէ, – Որթատունկն է օրորում, ու կքնես դու հիմա... - Նկատում ես երկնքում մռայլ, տխուր մի մշուշ՝ Փոքրիկ լաթի մի կտոր՝ շրջակարված ոսկեթել, Ու պատռված՝ սպիտակ աստղի կողմից չարագույժ, Որ սարսռում է համակ, ասես մահն է իր գտել... Տասնյոթամյա պատանի... երեկոներ հունիսյան... Հարբած հյութից շամպայնի՝ դու սավառնում ես երկնում, Թպրտում Է շուրթերիդ, ինչպես փոքրիկ մի գազան, Համբույրը տաք ու թովիչ, ու լեզուդ կապ Է ընկնում։ Սիրտդ, որպես Ռոբինզոն, խենթանում Է անծանոթ Վեպերում, երբ լապտերի լույսի միջով գունաթափ Դանդաղ անցնում Է փոքրիկ, հիանալի մի օրիորդ՝ Հոր կոճկովի օձիքի ահաբեկիչ շուքի տակ։ Եվ քանի որ դուք նրան անչափ նաիվ եք թվում, Նա հեռանում է արագ կոշիկներով իր պստիկ, Հետո շրջվում Է կտրուկ, կարծես, ձեզ Է հետևում, Եվ մահանում Է իսկույն ձեր շուրթերի մեղեդին։ Սիրահարված եք արդեն, վարձված մինչև սեպտեմբեր... Ծիծաղեցնում են նրան ձեր սոնետներր հլու, Ո՛չ ախորժակ Էլ ունեք, ո՛չ բարեկամ, ո՛չ ընկեր, - Եվ մի օր էլ պաշտելին հաճում Է ձեզ գրելու։ Եվ այդ օրը դուք նորից պատվիրում եք լիմոնադ Կամ գարեջուր՝ մտնելով մի սրճարան աղմկուն... Տասնյոթամյա հասակում լուրջ չի լինում ոչ մի մարդ, Երբ գնում Է շրջելու լորիների պուրակում։ |
+20 °C |
+9 °C
+20 °C
|
Tomorrow: +21 °C |