Loading...

Articles

Արման Գիզյան

Համի
Author:
Համի
00:46, Monday, 28 January, 2013
Արման Գիզյան

Երգ պարտքերի
     Ընկերներիս Էդգար Իգիթյանին Համլետ Ղազարյանին
    
    
     Ոթսունութ հազար դրամ,
     Գունդ, գունդ ոսկի
     Պարտքեր շալակած՝ երեք պատանի,
     Երկուսը՝ վարորդի որդի, մյուսը գործարարի:
     Պարտք արած գնդերով ոսկի
     Այստեղ, այնտեղից,
     Ոթսունութ հազար դրամ, սրճարանին,
     Անհոգ խմելով՝
     Գարեջուր, վիսկի
     Ռոմ և օղի,
     Սիգարետ ու հաշիշ
     Պարտք են բարձել ուսերին, երեք պատանի:
     Ոթսունութ հազար դրամ,
     Եվ գունդ-գունդ ոսկի:
     Պարտք փակելու օրն է հասել, կրկին,
     Եվ կարծես երեկ էր, նու'յն ժամին
     Կրկին փող էինք հայթհայթում այստեղ, այնտեղից
     Ու կրկին ավելացնում պայտքը մեր վզին:
     Բայց այսօր ահա թվում է անելանելի
     Ու հույսը մեռած:
     Պարտք փակելու օրերը դաժանաբար,
     Գրավել են ողջ՝ օրացույցը
     Գալիս են անխնա, անզիջողաբար
     Ու իջեցնում մեզ ծնկի
     Կրկին ավելացնում պարտքը մեր վզին:
    
     Սակայն էլի ռոմ ու օղի
     Գարեջուր, վիսկի
     Սիգարետ ու հաշիշ
     ութսունութ հազար դրամ
     Գնդերով ոսկի
     պարտքը շալակներին
     Եվ ոչ մի կոպեկ չաշխատած երեք պատանի:
    
     -Մենք հավատում են Հրաշքներին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5425 | 2 | 0
Facebook