Loading...

Articles

Օգնություն են խնդրում Կովկասի ջրերը

Lili lil
Author:
Lili lil
01:05, Tuesday, 24 March, 2015
Օգնություն են խնդրում Կովկասի ջրերը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մարտի 23-ին տեղի ունեցավ լուսանկարիչ Գալուստ Նանյանի «Կովկասի ջրերը» լուսանկարչական ցուցահանդեսը:

Լուսանկարիչը ներկայցրել էր կովկասի ջրային ռեսուրսների գեղարվեստական վերարտադրությունը: Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի գետերն ու լճերը ներկայացված էին` որպես հաղորդագրություն երեք պետության ղեկավարներին:

Լուսանկարիչն ասաց, որ իր կոչը երեք հանրապետութանն այն է, որ պետք է մաքուր պահեն ջուրը և զերծ` մարդու ոտնձգություններից:

Լուսանկարիչը, լինելով նաև լրագրող և ագրոէկոլոգ, երկար տարիներ զբաղվում է ջրային ավազանների լուսանկարչությամբ: Առջին լուսանկարը եղել է Թարթառ գետը` ծառայության տարիներին: Սակայն այդ լուսանկարը և ընդհանրապես Ղարաբաղի ջրերը ներկայացված չէին ցուցադրությունում, ինչպես ինքն է ասում` քաղաքական դաշտ չմտնելու համար:

Ղարաբաղի ջրերի համար առաջիկայում նախատեսում է առանձին ցուցահանդես:

«Ջուրն ու բնությունը սահմաններ չունեն, - իր մտահոգություններն է հայտնում լուսանկարիչը, - դրանք ամբողջ աշխարհում են աղտոտվում: Հարցն այն է, որ մարդու ներգործությունը պիտի նվազեցնել: Ջուրը կենդանի օրգանիզմ է. և´ շնչում է, և´ ապրում, ունի հիշողություն: Անգամ վերլուծաբանները կարծում են, որ եթե երկու համաշխարհայինները եղել են սև ոսկու համար, ապա երրորդը կլինի քաղցրահամ խմելու ջրի համար»:

Հիշեցնեմ, որ մարտի 20-ին լուսանկարիչը Բնության թանգարանում ներկայցել էր մեկ այլ ցուցահանդեսով` «Բնության չորս տարրերը» , որտեղ ջրի թեման նույնպես ներառված էր:

Բնապահպան Սիլվա Ադամյանը լուսանկարչի և ցուցահանդեսի մասին հայտնեց իր կարծիքը . «Ես Գալուստ Նանյանին վաղուց եմ ճանաչում, և ներկայացված լուսանկարները նրա աշխատանքների ընդամենը մեկ տոկոսն են կազմում: Ցուցահանդեսը ճիչն է օգնության, որ ուշադրություն դարձնեն, և, որ ամենակարևորն է, սա արվեստագետի գործ է, արվեստ է, որը չի կարող սպառվել»:

Ավելացնեմ նաև, որ հոկտեմբերին լուսանկարիչը պատրաստվում է ցուցահանդես - վաճառք կազմակերպել Փարիզում «Բնության չորս տարրերը» և «Կովկասի ջրերը» ցուցահանդեսների լուսանկարներով, սակայն կվաճառվեն միայն վերջինի նկարները: Լուսանկարիչը որոշել է ստացված հասույթով գնել լուսանկարչական սարքեր և նվիրել իր երկու լավագույն աշակերտներին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3956 | 0 | 0
Facebook