Այսօր՝ հունվարի 20-ին, ռուսական էստրադայի կայսրուհի Իրինա Ալլեգրովան դարձավ 61 տարեկան: Սիրված երգչուհին, ինչպես ամեն տարի, իր հոբելյանն անցկացնում է իր փոքրիկ ընկերախմբի հետ: Ալլեգրովան, ինչպես մի առիթով ասել է, առանձնապես կարևորություն չի տալիս իր ծննդյան օրվան, բայց հավելել է, որ այդ օրն ընկերներն ու իր ընտանիքի անդամները հիշարժան են դարձնում: Ալլեգրովան այժմ անցել է կարճատև հանգստի, որից հետո՝ փետրվարի 10-ից կսկսվեն երգչուհու համերգային շրջագայությունները: Հիշեցնենք, որ նախորդ տարի, երբ Ալլեգրովան նոր էր սկսել իր համերգային լայնածավալ շրջագայությունը, ապրիլի 12-ին կյանքից հեռացավ մայրը՝ օպերային երգչուհի Սերաֆիմա Սոսնովսկայան, ուստի Ալլեգրովայի համար մոր կորուստը դեռ «թարմ սպի» է: Դե ինչ, ես և Ալլեգրովայի հայ երկրպագուները ևս միանում ենք բոլոր բարեմաղթանքներին և շնորհավորանքներին ու մաղթում նորանոր ձեռքբերումներ ու առողջություն...