Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Իրինա Ալլեգրովա-61

Վ.. Հ...
Yazar:
Վ.. Հ...
18:36, pazar, 20 оcak, 2013
Իրինա Ալլեգրովա-61
     Այսօր՝ հունվարի 20-ին, ռուսական էստրադայի կայսրուհի Իրինա Ալլեգրովան դարձավ 61 տարեկան: Սիրված երգչուհին, ինչպես ամեն տարի, իր հոբելյանն անցկացնում է իր փոքրիկ ընկերախմբի հետ: Ալլեգրովան, ինչպես մի առիթով ասել է, առանձնապես կարևորություն չի տալիս իր ծննդյան օրվան, բայց հավելել է, որ այդ օրն ընկերներն ու իր ընտանիքի անդամները հիշարժան են դարձնում: Ալլեգրովան այժմ անցել է կարճատև հանգստի, որից հետո՝ փետրվարի 10-ից կսկսվեն երգչուհու համերգային շրջագայությունները: Հիշեցնենք, որ նախորդ տարի, երբ Ալլեգրովան նոր էր սկսել իր համերգային լայնածավալ շրջագայությունը, ապրիլի 12-ին կյանքից հեռացավ մայրը՝ օպերային երգչուհի Սերաֆիմա Սոսնովսկայան, ուստի Ալլեգրովայի համար մոր կորուստը դեռ «թարմ սպի» է: Դե ինչ, ես և Ալլեգրովայի հայ երկրպագուները ևս միանում ենք բոլոր բարեմաղթանքներին և շնորհավորանքներին ու մաղթում նորանոր ձեռքբերումներ ու առողջություն...
Իրինա Ալլեգրովան 2012 թվականի նոյեմբերի 21-ին Երևանում էր...Ներկայացնում ենք պատառիկ Ալլեգրովայի երևանյան մենահամերգից: Նկարահանումը և նյութը՝ Վոլոդյա Հովսեփյանի, գլխավոր լուսանկարը՝ google.ru-ից
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
8244 | 8 | 0
Facebook