Loading...

Articles

Ձնաբուք Լոռիում

Վ.. Հ...
Author:
Վ.. Հ...
18:11, Sunday, 13 January, 2013
Ձնաբուք Լոռիում

Լոռու մարզում ուժեղ ձնաբուք է: Դժվարանցանելի են միջհամայնքային ավտոճանապարհները: Ինչպես տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջից (ema.am), ժամը 17:00-ի դրությամբ դժվարանցանելի են մարզի Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան միջհամայնքային ճանապարհները: Մեզ տեղեկացրեցին, որ այսօր առավոտյան խցանումներ են եղել Դսեղ-Վանաձոր ճանապարհահատվածում: Դսեղ-Մարց ճանապարհահատվածը ևս խիստ դժվարանցանելի է: Ճիշտ է՝ Դսեղում գլխավոր ճանապարհները մաքրվել են ձյունից, սակայն միջհամայնքային ճանապարհները պատված են սառույցով, իսկ ձնաբուքն ավելի է դժվարացնում մարդկանց և մեքենաների շարժը: Ներկայացվող տեսանյութը նկարահանվել է Լոռու մարզի Դսեղ գյուղում:

նկարահանումը՝ հեղինակի
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
3
Dislike
0
4811 | 1 | 0
Facebook