Loading...

Articles

Մարդկային 10 վարքագծի բացատրությունները

Natalie
Author:
Natalie
17:35, Saturday, 02 November, 2013
    

10. Ինչո՞ւ են շիկահերներն ավելի ցանկալի


    

Այն, որ տղամարդիկ նախընտրում են շիկահերներին, կենսաբանական հիմնավորում ունի: Շիկահեր կանայք հիմնականում ունենում են բաց երանգի մաշկ, իսկ բաց պիգմենտի (մաշկի գունանյութ) դեպքում ֆիզիկական դեֆեկտներն ավելի ցայտուն են երևում: Այսպիսով, տղամարդը նախընտրում է շիկահերի, քանզի նա ավելի հեշտությամբ կարող է տեսնել, թե որքան առողջ կլինի նրանց ժառանգը: Անշուշտ, բոլորը չէ, որ ընդունում են այս տեսությունը:

9. Որո՞նք են դավաճանության պատճառները


    

Անհավատարմության մի շարք պատճառներ կան, օր.` հոգեբանական պատճառներ: Վերջերս պարզվել է, որ հակումը դավաճանության հանդեպ կարող է որոշ մարդկանց ԴՆԹ-ի մեջ լինել: Գիտնականները հայտնաբերել են մի նոր գեն, որը նրանք անվանում են RS3 334: Այս գենը խոսակցական լեզվում հաճախ անվանվում է ամուսնալուծության գեն: Տղամադկանց և կանանց շրջանում անցկացվել են թեստեր: Նրանց բաժանվել են հարցաթերթիկներ, որտեղ հարցերը վերաբերում էին նրանց ամուսնությանը: Այն զույգերը, որոնցում տղամարդը ուներ մի կամ մի քանի RS3 334 գեն, նշել են, որ դժբախտ են և հաճախ են բախվում ընտանեկան խնդիրների: Ենթադրվում է, որ այս գենը ազդում է օրգանիզմի կողմից վազոպրեսինի արտադրման վրա: Վազոպրեսինը նյութ է, որ պատասխանատու է միակնության համար:

8. Ի՞նչ օգուտ գրկախառնվելուց


    

Բազում գործողություններ այնքան խորապես են արմատացած մեր մեջ, որ մենք չենք էլ մտածում, թե ինչու ենք անում դրանք: Առաջին հայացքից թվում է, թե մարդիկ գրկախառնվում են առանց կոնկրետ պատճառի, արդյունքի կամ պլանավորված ժամանակային սահմանափակման: Սակայն իրականում ամեն ինչ այդքան էլ պարզունակ չէ: Այլ մարդու հետ մտերմիկ կոնտակտից արտազատվում է օքսիտոցին: Սա մի հորմոն է, որ պատասխանատու է կապվածության և վստահության համար: Չկա՞ մեկը, ում հետ կարող եք գրկախառնվել: Մի անհանգստացեք. ձեր ուղեղը նույնպես արտադրում է օքսիտոցին այլ մարդու հետ իմաստնալից տեսողական կոնտակտ հաստատելիս կամ անգամ շանը շոյելիս:

7. Ինչո՞ւ ենք հաճախ հակակրում անծանոթներին


    

Շատ երեխաներ վախենում են անծանոթներից: Այս վախը պայմանավորված է նույն օքսիտոցինի առկայությամբ: Այս հորմոնը օգնում է մեզ վստահել այն մարդկանց, ում հետ մենք մտերիմ ենք: Ճիշտ նույն կերպ այն դրդում է մեզ չվստահել այն մարդկանց, ում մենք լավ չենք ճանաչում:

Անցկացվել են հետազոտություններ, որոնցում մասնակիցները ներգրավվել են խմբային խաղերում, որտեղ նրանցից ակնկալվում էր համագործակցել խմբի անդամների հետ: Այն խմբերում, որտեղ մասնակիցներն արդեն ինչ-որ չափով ճանաչում էին իրար, համագործակցությունը բարձր մակարդակի վրա էր: Սակայն երբ խումբը կազմված էր անծանոթ մարդկանցից, համագործակցությունը չէր ստացվում: Այս հատկությունը հավանաբար ժառանգել ենք մեր նախնիներից, ովքեր վստահում էին իրենց տոհմակիցներին, սակայն առողջ ինքնապաշտպանական երկյուղ էին տածում մյուս տոհմերի հանդեպ:

6. Ո՞րն է քորի գործառույթը


    

Մենք հաճախ ենք քորում մեր մաշկը, սակայն արդյո՞ք դրանից որևէ օգուտ կա: Քորի միջոցով օրգանիզմը փորձում է պաշտպանվել արտաքին գրգռիչներից: Օրինակ` երբ ձեր ոտքին մրջյուն է բարձրանում, ձեր ոտքը սկսում է քոր գալ: Դուք քորում եք ձեր ոտքը և մրջյունին քշում: Այսպիսով, քորելուց որոշակի օգուտ կա:

5. Ինչո՞ւ ենք մենք բանավիճում ինքներս մեզ հետ


    

Ինչ-որ մեկը ձեզ շոկոլադ է հյուրասիրում: Մի կողմից դուք ուզում եք ուտել, սակայն մյուս կողմից էլ մտահոգվում եք ավելորդ քաշի համար: Դուք ձեր առաջ պայման եք դնում. «Ես կարող եմ շոկոլադ ուտել այսօր, եթե վաղը գնամ մարզասրահ»: Ի՞նչ է ստացվում, դուք պայմանավորվում եք ինքներդ ձեզ հետ: Հաճախ ուղեղի նույն հատվածն է ակտիվանում, երբ մտածում եք ուրիշների մասին և երբ մտածում եք այն մասին, թե ինչպիսին կլինեք դուք ապագայում, այսինքն` ձեր ապագա ես-ի մասին: Դուք ենթագիտակցաբար ձեր ապագա ես-ն ընդունում եք այնպես, ինչպես ուրիշ մարդկանց:

4. Ո՞րն է ծիծաղի նպատակը


    

Արժե՞ արդյոք մանրակրկիտ վերլուծել ծիծաղը: Այս միտքը գուցե անհեթեթ թվա: Ուղեղի այն հատվածները, որ վերահսկում են ծիծաղը, վերահսկում են նաև շնչառությունն ու խոսքը: Ծիծաղն անշուշտ ունի նպատակ: Գիտնականները կարծում են, որ երբ մենք ծիծաղում ենք, մենք ցույց ենք տալիս մեզ շրջապատող մարդկանց, որ մենք վստահում ենք նրանց: Սրանով էլ բացատրվում է, թե ինչու է ծիծաղը վարակիչ: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ միայնակ ժամանակ շատ ավելի քիչ են ծիծաղում:

3. Գիշերային քուն


    

Մարդիկ քնում են գիշերը, արթնանում առավոտյան: Սակայն ինչո՞վ է սա պայմանավորված: Քչերը կարող են քնել կամ արթնանալ, երբ ուզեն: Պատճառը մելատոնինն է: Առավոտյան լույսից մեր օրգանիզմում առաջանում են տարբեր հորմոններ, որոնք մեզ էներգիա են տալիս և օգնում մեր ամենօրյա գործողություններում: Մելատոնինը բնական հորմոն է, որը մեզ օգնում է քնել: Այն կազմված է էպիֆիզից, որն ակտիվանում է միայն այն ժամանակ, երբ մութ է լինում: Արհեստական լույսից մելատոնինը չի ակտիվանում:

2. Ինչի՞ց է առաջանում ագրեսիան


    

Երբևէ մտածե՞լ եք, թե մարդիկ ինչու են հունից դուրս գալիս: Զայրույթն ու ագրեսիվությունն այն զգացողություններն են, որոնք վերահսկելը ամենից դժվարն է: Ուղեղիկն ուղեղի մի հատված է, որը ագրեսիվություն է առաջացնում: Երբ ուղեղի այս հատվածը վնասվում է, մարդու վարքը դառնում է գերագրեսիվ: Այն կարող է վնասվել ուռուցքից, ֆիզիկական տրավմայից կամ ի ծնե արատից:

1. Ինչո՞ւ են լինում մանկապղծության դեպքեր


    

Մանկապղծությունը (պեդոֆիլիա), անշուշտ, արատավոր երևույթ է, սակայն որոշ դեպքերում այն կարող է ունենալ ֆիզիկական բացատրություն: 2000 թ.-ին մի ամուսնացած մարդ զգում էր ահավոր գլխացավերով ուղեկցվող *****գրաֆիկ կախվածություն և մանկապղծություն գործելու մտքեր: Նա դիմեց բժիշկների օգնությանը, և պարզվեց, որ նրա ուղեղում զարգացել էր ձվի չափ ուռուցք: Երբ ուռուցքը հեռացվեց, այս մարդը վերադարձավ նորմալ կյանքի, և նրա արատավոր սեռական ցանկություններն անհետացան:

Նմանատիպ դեպքերը հազվադեպ են պատահում: Այս ամենը կարդալուց հետո մի հարց է ծագում. մե՞նք ենք վերահսկում մեր գործողությունները, թե՞ ամեն ինչ որոշում են հորմոնները:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6105 | 0 | 0
Facebook