Loading...

Articles

Նախահեքիաթային իրականություն

irakanum.com
Spokesperson:
irakanum.com
19:08, Wednesday, 23 October, 2013

Irakanum.com-ը գրում է.
     Սեպտեմբերի 20-ին Բագրատաշենի մաքսային կետով փորձ է արվել ներկրել իսրայելական «Սուկրազիտ» տեսակի շաքարի փոշի, որից հոկտեմբերի 11-ին կատարվել է նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար: Ինչպես տեղեկանում ենք` կրկնակի լաբորատոր փորձաքննություն է կատարվել: Պարզվել է, որ «…կադմիում ցուցանիշի փաստացի ստացված արդյունքը չի համապատասխանում սահմանային թույլատրելի քանակությանը…» , և ապրանքի ներմուծումն արգելվել է: Հավատացեք, հարկ լինելու դեպքում եռակի փորձաքննություն էլ կիրականացվեր, միայն թե կադմիումը չհամապատասխաներ… Բայց անցնենք մեր երկմասանի հեքիաթին:

Մաս 1-ին

Հեքիաթ բազմագլուխ դևի ու ցամաքող աղբյուրների մասին

Լինում է, չի լինում, մի դև է լինում: Սա էն դևերից է լինում, որ նստում է աղբյուրի մոտ ու ժողովրդի ջուրը կտրում: Բայց էս մեր դևը մի քանի գլխանի էր, իսկ գյուղն էլ մի քիչ մեծ էր գյուղից, բայց քանի որ բոլոր քաղաքացիք արդեն փախած են լինում էդ տեղից ու մնացած են լինում միայն գյուղացիք… Մի խոսքով, էդ գյուղը կոչվում էր Հայաստան: Էս Հայաստան գյուղի կողքերին մի քանի աղբյուր է լինում: Ժողովուրդն էս աղբյուրներին անուն տված է լինում. մեկը կոչվում է Բագրատաշեն, մեկը Բավրա, էն մեկելը` Մեղրի: Մի քանի մանր-մունր առվակներ էլ կան, որ էս դևը իր վերջույթներով փակել է ու ոչ մեկին չի թողնում ջուր խմի, միայն ինքն է խմում: Ու էս դևի ամեն մի գլուխ իր առանձին ախորժակն ունի, մենակ ինքն է հագենում, բայց գյուղացիները պատմում են, որ սա երբեք չի կշտանում:

Մի անգամ էս գյուղի մարդկանցից մեկը, որ ինքն էլ պակաս դևը չէր, որոշեց, որ էս դևին պիտի սպանեն, որ իրենք էլ մի կուշտ ջուր խմեն: Նա ասաց ժողովրդին.

- Այ ժողովուրդ, Դևն է նստել մեր աղբյուրների ջրին, մենք էլ ծարավ չգիտենք ինչ անենք, մեր զավակները փախչում են ուրիշ հեռավոր գյուղեր, որովհետև էնտեղ, ճիշտ է, էլի դևեր կան, բայց գոնե մի երկու փոքրիկ առու կա, որոնցով կարելի է հագենալ: Ո՞վ կհանդգնի զենքով գնալ Դևի վրա: Բոլորը լռեցին, բայց մի քանի տաքգլուխ երիտասարդներ, ոգևորված հռետորի խոսքերից, որոշեցին իրենց բախտը փորձել: Ժողովրդի մեջ խոսքուզրույց կա, թե էդ ջահելներին ոգևորողը լրիվ ուրիշ բան էր… Ու գնացին ջահելները, փորձեցին իրենց բախտը, բայց հզոր էր Դևը, նրա մահը ձվի մեջ էր, իսկ ձուն գտնվում էր յոթ սարից այն կողմ, յոթ ձորից այն կողմ, Կոռուպցիա կոչվող բարձր ծառի ամենաբարձր ճյուղերին: Երիտասարդները չգիտեին այդ մասին, ու Դևը մնաց անվնաս, իսկ իրենք ընկան խոր զնդանը, որից դուրս գալու համար կա երեք պայման. 1. շաքարավազի ամեն մի հատիկը պետք է դառնա դդումի չափ, 2. Ցորենը պետք է դառնա ձմերուկի չափ, 3. բոլորը պետք է մուծեն հարկերն ու տուրքերը… Իմաստուններն ասում են, որ զնդանից երիտասարդները երբեք դուրս չեն գա, քանի որ երրոր պայմանն անիրականանալի է… Էստեղ ոչ մի խնձոր էլ չի ընկնում, քանի որ դեռ կա հեքիաթի երկրորդ մասը:
     2-րդ մասը և նյութի շարունակությունն այստեղ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4960 | 0 | 0
Facebook