Loading...

Articles

Մնում է ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը մի հատ էլ սպիտակ նիվա քշի ու… լրիվ տղայա

irakanum.com
Spokesperson:
irakanum.com
13:48, Wednesday, 23 October, 2013
     Irakanum.com-ը գրում է.
     Արթուր Բաղդասարյանի մամլո խասնակի հրապարակայնացրած մտքերից Արթուր Բաղդասարյան Գագիկ Ծառուկյան հայտնի միջադեպի հետ կապված, մի տեսակ վտանգավոր հոտ է գալիս: Այսինքն ի՞նչ, մենք աճեցինք, մեծացանք ու ընդամենը այսքան մեծացանք, որ մեր քաղաքական ու պետական գործիչները նոր նոր տղայանում ե՞ն: Այսինքն նոր նոր հասան արբունքի ու թևակոխել են տղայական ինքնահաստատման շրջափու՞լ: Բա էլ ինչի՞ց ենք բողոքում: Է Ծառուկյանի ավանդը հայկական սպորտում անխոս անուրանալի է: Է մարդը իրավունքը չունի ընդվզելու, կամ ավելին` արգելակելու, երբ ասենք սպորտում պատահական մեկը փորձում է «զուտ կայֆի համար» չին գրավել: Է իբր քի՞չ է, որ Բաղդասարյան Արթուրը դեռ տարիներ առաջ, ավելի կոնկրետ մոտ 5 տարի ապօրինի Բուհ էր հիմնել Երևանում ու Ֆրանսիական համալսարան կոչվածի առաջին շրջանավարտները միայն ավարտելուց էին հասկացել, որ ոչ թե հեղինակավոր ԲՈՒՀ են ընտրվել, այլ ոչ մի տեղ չգրանցված մի ֆիկտիվ հաստատություն ու իրենց դիպլոմի փոխարեն ինչ-որ թղթի կտոր են տալիս, որը ոչ մի իրավական ուժ չունի: Կան դատական պրոցեսներ շրջանավարտների կողմից սկսված, փնտրեք և կգտնեք դատական արխիվներում: Ուրեմն քիչ էր, որ Զեյթունի ուսանողական հաստատությունները սեփականաշնորհեց, իրենով արեց «Օրինաց Երկիր» կառուցողը, ուրեմն բավարար չէ, որ պետական գաղտնիքներ հրապարակելու սովորություն ունի ու խայտառակվեց, ուրեմն հերիք չէ, որ նրան պատկանող «Մատրյոշկա» մերկապարի ակումբում անընդհատ սկանդալային բաներ են տեղի ունենում, վառ օրինակը, օրեր առաջ մերկապարուհիներից մեկի հետ կապված կրիմինալ դեպքն էր, հիմա էլ ուզում է Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահությունը ստանձնե՞լ:
     Շարունակությունն այստեղ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4457 | 0 | 0
Facebook