Loading...

Articles

Փրկենք փրկարարներին կամ Արմեն Երիցյանի պատկերազարդ փուչիկը

irakanum.com
Spokesperson:
irakanum.com
09:45, Tuesday, 01 October, 2013

Irakanum.com-ը գրում է.
     Արմեն Երիցյանի տեսքին նայելիս միայն կարելի է հասկանալ, որ նա բոլոր գործերում նախևառաջ հատուկ ուշադրություն է դարձնում արտաքին տեսքին: Նրա ղեկավարած կառույցն էլ այսօր գնալով ավելի ու ավելի է նմանվում պատկերազարդ փուչիկի:

Սրա մեջ պախարակելի ոչինչ չկա, իհարկե, դա էլ է պետք գուցե: Բայց երբ արտաքին տեսքը ապահովելու համար ծախսվում են ոչ թե գերատեսչության փողերը, այլ հին ու բարի կոմունիսատական ժամանակների նման կրկին դիմում են պարտադիր-կամավոր սկզբունքին` մեղմ ասած ճիշտ չէ: Պատկերազարդ փուչիկի հերթական դրվագը, ըստ պարոն Երիցյանի, պետք է լինի փրկարարի արձանը, որը, ինչպես գիտենք, փող արժե: Իսկ պետական բյուջեով նման գումար նախատեսված չէ ոչ այս, ոչ մյուս տարվա ԱԻՆ ծախսերում:

Իհարկե, ավելի մարդկային կլիներ, եթե արձանի ծախսերը հոգալը դրվեր գոնե հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության վրա, կառույց, որ այսօր էլ, որպես սովետական ատավիզմ, դեռ գործում է նույն հոգեբանությամբ ու տրամաբանությամբ: Բայց տեսչության պետ Ավետիք Մկրտչյանը երևի համոզել է ղեկավարին, որ այսօր այն գումարները չունի տեսչությունը, ինչ կարելի է ենթադրել դատելով խորհրդային տարիների ավանդույթներից:

Ինչևէ: Որոշել են մի 50 հազար դրամ, կամ մի քիչ ավել ու պակաս, ստացող ոչ սպայական անձնակազմից յուրաքանչյուրի գրպանին խփել երեք հազար դրամի չափով, իսկ սպաների վրա արձանը կնստի հինգ հազար դրամ: Ասում են, որ պաշտոնավոր սպաները պարտավորվել են վճարել էլ ավելի… Նախարար Արմեն Երիցյանն էլ կարծում ենք կտա մի 5 կամ 6 հազար դրամ, ֆինանսական չգնաժամի մեջ է, դե Ծաղկաձորյան սեփական բիզնեսի համար մարդը հաստատ ահագին փող ընկած կլինի:
     Շարունակությունն այստեղ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3521 | 0 | 0
Facebook