Loading...

Articles

Հեքիաթ Լոնդիկի, մի քիչ էլ Վովայի մասին կամ Մի հիսուն խելոք մարդ ճարենք ու հարցնենք` Լոնդիկը ի՞նչ խորհուրդ կարող է տալ Վովային

irakanum.com
Spokesperson:
irakanum.com
13:50, Wednesday, 23 October, 2013

Irakanum.com-գրում է.
     Լինում է, չի լինում, ու՞ր էր, թե չլիներ, մի Լոնդիկ է լինում:

Նրա առաջին գործը, որ կատարեց գրեթե իրենից կախված չէր. ծնվեց: Այն հեռավոր օրերին գյուղում ընդամենը մեկ տատմեր կար, որին, տարաբախտաբար, կույրաղիքի վիրահատության համար տեղափոխել էին ոստան, և նրա հրաշափառ ծնունդն ընդունեց տատմոր աղջիկը, որ անփորձ էր: Թարսի նման` մանկիկը համառում էր դուրս գալ լույս աշխարհ: Անփորձ տատմերը վերջին հույսով մի փոքրիկ փայտի կտորով փորձեց նրան հանել: Զարմանալին այն էր, որ հաջողվեց, մանկիկը փայտից բռնած ի վերջո եկավ այս անցավոր աշխարհը: Իհարկե, առանց հետևանքի չէր կարող լինել նման ծնունդը, ու մանկիկը այլևս երբեք ձեռքից բաց չթողեց փայտիկը, որը հետո ոմանք կոչում էին ժեզլ: Մանուկ Էդիկը, որ ամբողջ կյանքում մնաց Էդիկ, (քանի որ հենց այդպես էին անվանել նրան մանկավարժ ծնողները), այդպես էլ չհասկացավ ժեզլ բառի իմաստը, ու նրան թվաց, թե դա միջոց է, որով վաստակում են հանապազօրյա հացը, ու՞ր էր, թե միայն հաց լիներ:

Հետագայում պարզվեց, որ նա մեկ այլ արատ էլ ունի` նրա աղիքները ուղիղ էին, ուտելիքի ընդունումը և արտաթորումը միանգամից էր կատարվում, դրա համար էլ անվերջ կերակրելուց մոր կաթն արագ սպառվեց: Բայց ամեն գիշեր անկուշտ տղայի սենյակ էր մտնում մի էգ աղվես, որը նոր էր ձագեր ունեցել, բայց որոնց սպանել էր գյուղի որսորդը, և կերակրում էր Էդիկին…

Մի քանի օրից աղվեսն այլևս չէր գալիս: Պարզվեց, որ մի սոված գայլ հոշոտել էր ստնտու աղվեսին: Գայլն այդպես էր վարվել, որովհետև նույն որսորդի թակարդն էին ընկել նրա նորածին քոթոթները… Հետո էլ ամեն գիշեր գայլն էր գալիս տղային կաթ տալու…
     Շարունակությունն այստեղ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5551 | 0 | 0
Facebook