Loading...

Articles

Իսրայելում արտադրվող մանկական կերերում վտանգավոր բակտերիաներ են հայտնաբերվել

01:55, Friday, 30 March, 2012
Իսրայելում արտադրվող մանկական կերերում վտանգավոր բակտերիաներ են հայտնաբերվել

այելական արտադրության REMEDIA ապրանքանիշի բրնձային շիլաները նորածին երեխաների առողջության համար լուրջ վտանգ են ներկայացնում, քանի որ դրանցում բակտերիաներ են հայտնաբերվել, որոնք սննդային թունավորումներ են առաջացնում, այս մասին «ՌԻԱ նովոստի» գործակալության հաղորդմամբ, այսօր հայտարարել է Ռուսական «Ռոսպոտրեբնադզոր» կազմակերպությունը:

Գերատեսչության տեղեկություններով, Կիպրոսի սահմանային անցակետում REMEDIA ապրանքանիշի մանկական կերերում, որոնք նախատեսված են 4 ամսական և բարձր տարիքի երեխաների համար, հայտնաբերվել է Enterobacter (Cronobacter) sakazakii բակտերիաները: Արտադրող կազմակերպությունն է GALAM PACKAGING AGRICULTURAL COOPERATIVE SOCIETY LTD (Իսրայել):

Enterobacter (Cronobacter) sakazakii բակտերիաները սննդային թունավորումների հարուցիչ են հանդիսանում: Այդ բակտերիան մինչև մեկ տարեկան երեխաների մոտ կարող է մինինգիտ, սեփսիս և էնտերոկոլիտ հարուցել: Հատկապես վտանգավոր է վաղաժամ ծնված, քիչ քաշով կամ թույլ իմունային պաշտպանություն ունեցող երեխաների համար: 33% դեպքերում մահացու ելք է ունենում, իսկ որոշ տեղեկություններով, մինչև մեկ տարեկան երեխաների պարագայում 40-80% դեպքերում:
    
     Բակտերիան կարող էր մանկական սննդում հայտնվել չորացման ժամանակ ավելացվող հավելումների հետ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6842 | 0 | 0
Facebook