Loading...

Articles

Չեխիայի իշխանությունները Ռուսաստանի 3 քաղաքացու ահաբեկչության մեջ են մեղադրում

01:17, Friday, 30 March, 2012
Չեխիայի իշխանությունները Ռուսաստանի 3 քաղաքացու ահաբեկչության մեջ են մեղադրում

Երեք ռուսաստանցի և Մոլդովայի մեկ քաղաքացի Չեխիայի պատմության մեջ առաջին անգամ ահաբեկչության վերաբերյալ դատական գործիում ներգրավված կլինեն, հաղորդում է Associated Press գործակալությունը:

Չեխիայի իշխանությունները այսօր 3 ռուսաստանցիների և 1 մոլդովացու ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված լինելու մեջ են մեղադրել: 2011թ. ապրիլին 4 տղամարդ էր ձերբակալվել Չեխիայի տարածքում: Նրանց ներկայացվել է «Ջամաաթ Շարիաթ» ծայրահեղական իսլամիստական խմբավորման անդամներին կեղծ փաստաթղթեր տրամադրելու մեղադրանք:

Տվյալ դատական գործը Չեխիայի պատմության մեջ ահաբեկչության վերաբերյալ առաջին լսումը կդառնա: Մեղադրյալներին, եթե նրանք մեղավոր ճանաչվեն, 10 տարի ազատազրկում է սպառնում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4240 | 0 | 0
Facebook