ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 11 ՕԺԱՆԴԱԿ ԳԻՇԵՐՕԹԻԿ ԴՊՐՈՑ
01:04, Friday, 11 October, 2013
Սովորական դարձածի պես` դեռ կեսօր չկար երբ հայտնվեցի «Հավատամք» կենտրոնում և շտապում էի ստանձնել իմ ամենօրյա պարտականություններս, երբ ստացա այդ անսպասելի և յուրահատուկ առաջադրանքը` մեկնել մի հաստատություն, որտեղ անապահով ընտանիքների մտավոր խնդիրներ ունեցող դպրոցահասակ երեխաներն են: Այնքան շատ են 18 տարեկան աղջկան համակող զգացմունքերը, որ ասելու չէ: Ի՞նչ կզգաք ինքներդ, եթե ձեր վրա պարտավորություն դրվի` օգնել Հայաստանի ամենաանօգնական վիճակում հայտնված ընտանիքների հիվանդ երեխներին: «Հավատամք» կենտրոնի մտերիմ բարերարի պատրաստած նվերները` երեխաների կրթության և խնամքի համար անհրաժեշտ պարագաներն ու մատաղի միսը արդեն պատրաստ էիn և «սպասում» էին գիշերօթիկ հասնելուն, ուստի մտածելու երկար ժամանակ չկար և ես մեկնեցի Նուբարաշեն համայնք: Ժամանելով գիշերօթիկ դպրոց` ծանոթացա պայմաններին: Պարզվեց, որ անհրապույր, հին և անշուք շենքի մեջ, ուսուցիչներն ու դաստիրակաները փորձում են սեր, ջերմություն և խնամք տալ երեխաներին: Տեսնելով նաև բարերարին` որի անունը չեմնշում` հասկացա, որ մարդը ողորմություն գործելու է մղվում ոչ միայն Աստծո հանդեպ սիրուց, այլև իր բնությունից: Որովհետև մարդը, ում խառնվածքը բարեկարգ է, բնական կերպով մղվում է մարդկանց գթալուն: Ողորմության ներգործության մասին ճոխագույնս ճառելն ավելորդ է թվում. որովհետև յուրաքանչյուր ոք կարող է նրա օգուտն իր վրա փորձել...: Ցանկացած խելամիտ և լիարժեք մարդ` պետք է, որ գոնե մի քիչ կարեկցանք ունենա` դիմացինին ավելի թույլ տեսնելով: Կարեկցանք` զուտ մարդկային մի զգացում, որը կարծես թե նույնիսկ, որոշակի կենդանիներն են զգում մյուսների նկատմամբ, մինչդեռ Մարդ արածի մեջ այն կարծես թե մարում է: Հանդիպեցի նաև դպրոցի տնօրենության հետ: Պարզեցի` ինչ-որ ժամանակ և ինչ-որ հանգամանքներում դպրոցն ունեցել է որոշակի բարերար-աջակիցներ, որոնք այսօր չկան: Սակայն այսօր էլ անձնակազմը փորձում է ինչ-որ բաներ անել: Դպրոցում արդեն ցուրտ է, և հին ու մաշված պատուհանների ճեղքերից թափանցող քամին արդեն սկսել էր սուլել գիիշերոթիկի միջանցներում` միևնույնն է` դպրոցը կջեռուցվի շաբաթներ անց: Տեղին և արդիական է սուրբ Գր.Նարեկացու խոսքերը. ՈՒստի, բարեգութ, աղաում եմ քեզ, տո~ւր ինձ ողորմություն, Դու, որ քո խոսքով իսկ սահմանեցիր մեզ վարվել այսպես, Ասելով.- Տվեք այդ նվերն Աստծուն` Ձեր փրկության համար, Ու մաքրվեցեք, քանզի ողորմություն եմ ուզում ես և ոչ պատարագ: Այդ խոսքդ հիշելով, բարձրացիր ահա վերստին խնկվա~ծ, Դու, որ ունես ամեն ինչ և ամեն ինչ քեզանից է. Քեզ փառք բոլորից. ամեն: |
Like
0
Dislike
0
1743 | 0 | 0 | 0