Loading...

Articles

Ուստի, թող ծափ տան նրանք, ով… այս տգետ նախադասությամբ սկսվող հումորի վրա գեթ մեկ անգամ խնդացել են:

irakanum.com
Spokesperson:
irakanum.com
11:20, Wednesday, 25 September, 2013

Irakanum.com-ը գրում է.
     Նոր եթերաշրջանի նախորդած ամիսներին «32 Ատամ» ակումբը, որին դրա ամբիցիոզ ղեկավարը առանց վարանելու հռչակել էր Հայկական առաջին հումորային, ու լուսագրերում էլ այդպես էր ներկայացնում, այնուամենայնիվ Հայկական Առաջին Հանրայինում այդպես էլ տեղ չտվեցին: Ավելին, բոլոր հեռուստաընկերությունների դռներն են փակ այս «միջակ» ակումբի առաջ: ՈՒ եթե Հանրային Հեռուստաընկերության պարագայում նման վերաբերմունքն իսկապես էլ կանխատեսելի էր, միշտ չի, որ անառակ որդուն ներում և ընդունում են, ու բացի այդ Ռուբեն Ջաղինյանը ԱԺ-ում հրապարակային հայտարարել էր, որ անճաշակ, էժան բաներ չեն լինելու Հանրային Առաջինի նոր եթերաշրջանում, սակայն մյուս` ավելի թույլ, կամ կոմերցիոն հեռուստաընկերությունները գուցե պիտի նույնիսկ ուրախանային իրենց եթերում 32-ական «բազմազանություն» ունենալու համար: Բայց, 32-ի պարագայում, փաստորեն «բայցերն» ավելի շատ են, քան կարելի էր պատկերացնել: Հայաստանյան շոու բիզնես շրջանակը այս ակումբի տիրոջը` Կարեն Բաբաջանյանին, /տեր բառն իդեպ պատահական չի ընտրված, այն լիարժեք կբավարարի այս երիտասարդի անսահմանության ձգտող ամբիցիաները/, գիտեն, ճանաչում են, որպես ընկերներին առաջին իսկ հնարավորության դեպքում դավաճանող ու «քցող» մեկին, իսկ անպարկեշտ մարդուկի հետ գործ անելը, կարծեմ դատապարտված քայլ է նաև բիզնես տեսանկյունից: Եվ հետո, բոլորի աչքի առաջ, այս ակումբը մի պահ լիարժեք վայելեց իշխանությունների բարեհաճությունն ու բարձր հովանավորությունը, բայց… քանի որ այս ակումբը, մեղմ ասած, չհասկացավ ու չգնահատեց ճիշտ պահին իրեն մեկնված ձեռքի իմաստն ու բովանդակությունը և «Ես եմ» ֆիլմի համար ՊՆ-ից ստացած 120 000 դոլարն անարդյունավետ վատնեց, Բաղրամյան պողոտայի վրա, ԱԺ-ի հարևանությամբ գտնվող Ճարտարապետների միության շենքում շատ նպաստավոր պայմաններով հատկացված լայնածավալ տարածքում էլ փոխանակ որակյալ հումոր ստեղծելու, էլի դիլետանություն արեց ու ընդամենը մի էլի խիստ ամբիցիոզ անունով թատրոն հիմնադրեց, բնական է, որ պիտի արժանանար սանկցիաների, խիստ սանկցիաների. բոլոր կողմերից այս ակումբի օդերը փակել են, ու հիմա վերջնականապես շնչահեղձ է լինում:

Եվս մեկ բայց, որ այս ակումբի անկման հետ խիստ պատճառահետևանքային կապ ունի: Դեռ անհիշելի ժամանակներում, երբ 32-ը «Վիտամինի» հետ մեկ ամբողջություն էր, մի քանի տասնյակ հազար դոլարի վարկը Կարեն Բաբաջանյանն ուղղակի օգտագործել էր սեփական բնակարան ձեռք բերելու, այն եվրավերանորոգելու ու «Նիսան Քաշքայ» մեքենա ձեռք բերելու համար, ու ֆինանսական ավանտիուրայի շնորհիվ վարկի պարտքը, հայտնի բաժանումից հետո, թողել այսօրվա «Վիտամին» ակումբի վրա, ու Վիտամինի Վլադը մինչև այսօր փակում` «էն համբուրգերանոցի մրջյունների նման սարքում է փղի համբուրգերը»:

Բայց, և այնուամենայինիվ ևս մի վերջին ամենահատկանշական բայցը. արդարացի չի լինի ողջ «մեղքերը» թողնել փոքրիկ Բաբաջանյանի ողորկ ուսերի, որովհետև մեր հայկական իրականության մեջ միշտ կա ստվերը, յուրաքանչյուր ավանտիուրայի «գորշ կարդինալը» , այս պարագայում` ակումբի ապականման «քավորը» . դա հանրահայտ Արմեն Մազմանյանն է, նույն ինքը` մեր քաղաքի «Մազը» , նույն ինքը` Թաթերականի «պանյատներով» ռեկտորը, նույն ինքը` «Գոյակի» կես միլիոն դոլար յուրացրած ճարտասան սոփեստ գեղ. ղեկավարը, ով ժուռնալիստների միությանն ուղղակի տարիներ շարունակ պարտադրում էր «Ավանգարդ ֆոլկի» դահլիճները միայն այս հումորային ակումբին տրամադրել, ով Սեյրան Օհանյանի քիփն է, ու օգնեց ակումբին ՊՆ-ից տասնյակ հազար դոլարներ «քերել» ու…
     Շարունակությունն այստեղ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
1
6878 | 2 | 1
Facebook