Loading...

Articles

Շունը փրկել է դեպի ծովը սողացող փոքրիկ երեխայի կյանքը

00:29, Sunday, 22 September, 2013
     Թուրքիայի Մուղլա նահանգի Ֆեթհիյեի շրջանում շունը փրկել է տիրոջ փոքրիկ երեխային, ով դուրս էր մնացել ուշադրությունից եւ սողում էր ծովի ուղղությամբ։ Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Մուղլա նահանգի Ֆեթհիյեի շրջանում հանգիստն անցկացնող ընտանիքի շունը փրկել է փոքրիկ երեխային, ով մի պահ դուրս էր մնացել մեծերի ուշադրությունից եւ սողում էր դեպի ծով, որի ալիքներն այդ պահին անցնում էին կես մետրը։ Այդ ընթացքում երեխային Կոկեր-սպանիել ցեղատեսակի շունը կտրել է երեխայի առաջը՝ թույլ չտալով նրան մոտենալ ծովին եւ բարձր հաչացել՝ ծնողների ուշադրությունը գրավելու համար։ Շան հաչոցը լսած մայրն արագ վազել եւ գրկել է երեխային։ Շան կողմից երեխային փրկելու տեսարանը խիստ հուզել է ծովափին գտնվողներին
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3837 | 0 | 0
Facebook