Loading...

Articles

Սիլիկոնե շուրթերը կօգնեն ազատվել կնճիռներից

00:01, Sunday, 22 September, 2013
     Ճապոնացի գիտնականները նոր՝ Face Slimmer Exercise Mouthpiece հարմարանք են ստեղծել, որը խոստանում է հարթել կնճիռները՝ դեմքին վերադարձնելով երիտասարդությունը: «Կատարյալ դեմք ունենալու եւ այն պահպանելու համար ձեզ պլաստիկ վիրաբույժ հարկավոր չէ: Անհրաժեշտ է ընդամենը մեր շուրթերը դնել բերանը», - ասվում է արտադրողի կայքում: Սիլիկոնե ռետինի կտորը, որը համացանցում վաճառվում է 70 դոլարով, ամրացնում են ատամներին եւ լցրած շուրթերի էֆեկտ ստանում: Պլաստիկ շուրթերը պետք է դնել, իսկ հետո դեմքը ծամածռել եւ տարբեր ձայներ հանել՝ այդ կերպ ծանրաբեռնելով դեմքի տարբեր մկանները եւ դրան անհրաժեշտ տոնուս հաղորդելով: Արտադրողները վստահեցնում են, որ օրական 3 րոպե տեւողությամբ վարժությունը բավարար է նկատելի արդյունքի հասնելու համար:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3423 | 0 | 0
Facebook