Loading...

Articles

Միլանի Նորաձեւության շաբաթ. Gucci, Versace, Prada (ֆոտո)

23:52, Saturday, 21 September, 2013
     Միլանի Նորաձեւության շաբաթը համարվում է ամենից ստեղծագործականը, զգացականն ու վառը: Իզուր չէ, որ անվանի Կառլ Լագերֆելդը 50 տարի անընդմեջ հավատարմորեն ծառայում է իտալական հայտնի Fendi նորաձեւության տանը: Այստեղ դիզայներներն ամեն սեզոնին ինչ-որ նոր բան են փնտրում՝ միաժամանակ մտածելով իսկական իտալուհու պահանջների եւ ցանկությունների մասին: Յուրաքանչյուր ցուցադրություն կարելի է իսկական շոու համարել, որտեղ իտալական խառնվածքը կանացիություն եւ նրբություն է ընդունում:
Gucci - Թոմ Ֆորդից հետո Ֆրիդա Ջանինիին համարձակ կերպով կարելի է անվանել լեգենդար Gucci նորաձեւության տան արժանավոր դեմքը:
Versace - Դոնաթելլա Վերսաչեն հերթական անգամ «պատմություն է ներկայացրել» ինքնավստահ իտալուհու մասին, ով ռոք է սիրում, հետաքրքրվում է նորաձեւությամբ եւ անկախ է նախապաշարմունքներից:
Prada - Այս ապրանքանիշի գարնանային հավաքածուի ուղղությամբ աշխատել են մոնումենտալիստ-նկարիչները: Միուչչա Պրադան նկարիչներին խնդրել է իրենց աշխատանքներում ներկայացնել ժամանակակից կնոջ կերպարը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3472 | 0 | 0
Facebook