Loading...

Articles

Դատական Դեպարտամենտի միակ ծղրտոցը, մեր` «Միլիոնների հասնող չարաշահումներ. Դատական դեպարտամենտի պետը արդեն երկու օր է փախած է» հոդվածի վերաբերյալ, այն էլ ոչ պաշտոնական, ֆեյսբուքյան քննարկման ֆորմատում

irakanum.com
Spokesperson:
irakanum.com
15:12, Thursday, 19 September, 2013

Irakanum.com-ը գրում է.
     Այս օրերին, երբ էլեկտրոնային մամուլը մի տեսակ զգուշավորությամբ հրապարակում է որոշ տեղեկություններ Վճռաբեկ դատարանի ստորադասությամբ գործող Դատական Դեպարտամենտում տեղի ունեցած սկանդալային բացահայտումների, աշխատավարձերի յուրացումների, պաշտոնեական կեղծիքի, ձերբակալությունների ու հարուցվող գործերի մասին, պետական պատկան մարմինների կողմից շատ տարօրինակ ու ցինիկ լռությունէ: Ոչ մի պարզաբանում, բացատրություն, կամ պատշաճ տեղեկատվություն:

Իսկ կատարվածն իսկապես էլ մեծ սկանդալ է, ըստ էության, ու խիստ ցավոտ սկանդալ: Իրենց պարզունակ լռությամբ հենց Դեպարտամենը, պետական կառույցները դա հաստատեցին: Բայց ամեն դեպքում մի «ծղրտոց» լսվեց Ֆեյսբուքում: Դեպարտամենտի բազմախոս խոսնակի նյարդերը տեղի տվեցին և դիալոգի մեջ մտնելով մեր թղթակցի հետ «կնքեց» այն, ինչ իրենց վարքով հաստատում էին պետական կառույցները: Հանուն ճշմարտության, ամեն դեպքում ասենք, որ գոնե այս երիտասարդը մի վճռական պատասխան տվեց Դեպարտամենտի պետի փախուստի մեջ գտնվելու վերաբերյալ: Հերքեց, բայց էլի հանուն ճշմարտության ասենք, որ եթե իր հերքումը ճշմարտությանը համապատասխանում էր, կարող էր և պաշտոնապես հերքել, ավելին, ասել, ներկայացնել, թե ինչ է հիմա կատարվում դեպարտամենտում: Չնայած, կրկին և կրկին հանուն ճշմարտության ասենք նաև, որ գուցե ավելի վերևներից ուղղակի փակել են այս տղայի բերանը: Դե ոչինչ, ջահել է, կմեծանա-կմոռանա: Իսկ մենք իրականում տրամադրված չենք ոչինչ մոռանալու, հատկապես տեղեկությունների հետևից հետևողականորեն գնալու մասին ու իրականում կատարվածը, առանց ձևախեղումների, հանրության սեփականությունը դարձնելու անկեղծ ցանկությամբ:

Կից ներկայացնում ենք մեր թղթակցի ու դեպարտամենտի խոսնակի բացառիկ դիալոգը, հերքում-հաստատումներով հանդերձ:
     Շարունակությունն այստեղ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3145 | 0 | 0
Facebook