Loading...

Articles

Էլիտար մարմնավաճառություն Երևանում, կամ ներգաղթող թրաֆիկինգ` ամենաբարձր հովանու ներքո

irakanum.com
Spokesperson:
irakanum.com
11:13, Saturday, 14 September, 2013

Irakanum.com-ը գրում է.
     Դալմա Գարդեն Մոլի բացումը Երևանում մեծ իրադարձություն էր, նույնիսկ հանրապետության նախագահն էր ներկա: Հասարակությունը, հատկապես արտասահմանյան բրենդային հագուստի նկատմամբ ոչ անտարբեր հասարակությունը ցնծություն էր ապրում: Ճաշակ, ճիշտ գույներ, հարմարավետություն, լայնարձակ խանութ սրահներ, բազմազան տեսականի և ճկուն մարքեթինգային քաղաքականություն` գնված ապրանքները կարելի է սահմանված ժամանակահատվածում հետ վերադարձնել: Այո, Retail Group Armenia-ին մանշուկայական քաղաքականությունը առաջինը վրդովեցրեց Երևանի կենտրոնում բրենդային բուտիկների տերերի, խփեց նրանց բիզնեսին շատ լուրջ, բայց քանի որ հանուն հաճախորդի ու շուկայաբանության կանոններով էր, բուտիկների տերերը` նահանջեցին ու հանձնվեցին: Բայց Դալմա Մոլի հաճախորդների «մանթրաշն էլ» սարերի հետևում չէր. Երբ «Մասիմո Դուտի» բուտիկից գնած պիջակի կարերը քանդվում են ընդամենը երկու ամիս հետո, երբ «Զառա» ջինսերը ամիսուկես հետո էլ հագնելու բան չեն, բնական է, որ բրենդասեր հասարակությունը անհանգստություններ էր ունենալու:

Մեր` ազնիվ մղումներով նախաձեռնած լրագրողական հետաքննությունը շատ հետաքրքիր մանրամասներ բացահայտեց, օրինակ որ այդ բիզնեսը արաբներինն է, ընդանրապես արաբական այդ ընկերությունը խորհրդային նախկին պետություններում մենաշնորհ դիրք է գրավում արտասահմանյան մոտ մեկ տասնյակից ամելի հանրաճանաչ բրենդերի ներկայացման առումով: Հենց դալմայի մենեջերներից մեկը, չներկայանալով իհարկե, որոշ փակագծեր բացեց retail group armenia-ի բիզնես- քաղաքականության վերաբերյալ և թե ինչպես է ստացվում, որ նման մատչելի գներով են Հայաստանում ներկայացվում թանկ բրենդային ապրանքները: «Զալեժ ապրանք» արտահայտությունը կարծում ենք շատերին է ծանոթ, հատկապես առևտրի հետ կապ ունեցողներին: Այ հենց նման ապրանք են կոպեկներով Հայաստան ներկրում արաբները: Փաստորեն Վրաստանում խորամանկ արաբները ունեն հատուկ ռեստավրացիոն պահեստներ, որտեղ էլ «այսպես ասած» կարգի բերելով կոպեկներով ձեռք բերած, մոդայից դուրս եկած, մի քանի ամիս եվրոպական տաղավարներում «ծերացած» ապրանքը վաճառում են տարածաշրջանի սպառողին:

Հիմա էքսկլուզիվը. Retail Group Armenia-ի գործադիր տնօրենը` Իզատը, որը նույպես արաբ է, փաստորեն հայ հաճախորդին թալանելուց բացի, այլ հետաքրքրություններ էլ ունի Հայաստանում: Այդ անբարոյական արաբը իր երկրում տարածված ամենամեծ ախտերից մեկն ուղղակի ներմուծել է Երևան, ու ամենասարսափելին, որ այդ ամենը մեր երկրի ամենաբարձր չինովնիկների բարձր հովանու տակ է տեղի ունենում ակամա: Իզատը Դալման դարձրել է իսկական արաբական հարեմ ու փաստորեն թրաֆիկինգի է ենթարկում խանութների մենեջեր կանանց: Նրա բազմակին ընտանիքը իր երկրում է, իսկ այստեղ նա բնակարան է վարձակալում Հյուսիսային պողոտայում և, Դալմա Գարդեն Մոլի խանութների մենեջեր կանայք, կեսգիշերից հետո ամեն մեկն իր ժամին հերթով փոխարինում են իրար: Ասում են, որ հրաժարվողները ենթարկվում են տնտեսական կտտանքների, նրանց նկատմամբ պատժիչ սանկցիաներ է կիրառում այնքան ժամանակ, մինչ կտրվեն իրեն: Իսկ արաբի սեքսուալ պահանջները լավ բավարարողները, հակառակը, կտրուկ վերելք են ունենում կարերայում: Օրինակ Լիլի անունով մի աղջիկ, որ տևական ժամանակ Իզատի առաջին կնոջ կարգավիճակն է վայելել, սովորական վաճառողից մեկ տարում հասել է բրենդային խանութի մենեջերի պաշտոնի: Այնպես որ արաբական գարուն-ամառ, աշուն-ձմեռ սեքսուալ ու թրաֆիկինգային միտումները Հայաստանում են, զգույշ եղեկ անօրակ հագուստից և քո քաղաքում թրաֆիկինգի զոհ դառնալուց: Տեսնես թրաֆիկինգի դեմ պայքարող մեր գերատեսչություննե՞րն ինչ են մտածում այս մասին:
     Շարունակությունն այստեղ՝ Irakanum.com

Source: Irakanum.com
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
22628 | 17 | 0
Facebook