Loading...

Articles

Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթությունը ավագ դպրոցի աշակերտների համար

13:12, Saturday, 07 September, 2013

Բերդի` Մարուսյա Սաղումյանի անվան ավագ դրոցում մեկնարկեց «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն ավագ դպրոցի աշակերտների համար» ծրագիրը, որը հովանավորում են «Հայաստանի պետական նվաճումներ» և ամերիկյան USAID կազմակերպությունները: Ծրագրի նպատակն է ավագ դպրոցի աշակերտներին զինել ձեռնարկատիրական հմտություններով և նրանց նախապատրաստել ապագայում աշխատուժի շուկայի համար, ընդլայնել աշակերտների մտահորիզոնը կարիերայի ապագա հնարավորությունների վերաբերյալ, ծանոթացնել ՀԿ-ների գործունեությանը և սովորեցնել, թե ինչպես կարելի է լուծել համայնքային խնդիրներ, ստեղծել ծրագրի սաների շրջանավարտների ցանց և ակումբ` խրախուսելով նրանց գործունեությունը:

Բերդի ավագ դպրոցում ծրագիրն իրականացվում է ուսուցչուհի Գեղեցիկ Զաքինյանի օժանդակությամբ: Ավագ դասարանների աշակերտների առաջին հանդիպումը կայացավ սեպտեմբերի 6-ին, որի ընթացքում ծրագրի ղեկավարի օժանդակությամբ ստեղծվեց «Բերդ» ԲԲԸ-ն, ընտրվեց ղեկավար կազմը.

նախագահ` Արտյոմ Քոսակյան

կադրերի փոխպրեզիդենտ և քարտուղար` Մարիամ Պողոսյան

մարկետինգի փոխպրեզիդենտ` Ալինա Հովակիմյան

ֆինանսների փոխպրեզիդենտ` Կարեն Պետրոսյան

արտադրության փոխպրեզիդենտ` Անի Զաքինյան


    

Երկամսյա գործունեության ընթացքում «Բերդ» ԲԲԸ –ն ներկայացնելու է իր արտադրանքը «Դալմա Գարդեն մոլ» առևտրական կենտրոնում, որին արդեն կհաջորդի հասարակական գործունեությունը:

Կատարվեց աշխատանքի բաժանում, որոշվեց հետագա ժողովին հանդես գալ ընթացիկ հաշվետվություններով: Շնորհավորում ենք ծրագրի մեկնարկը և ակնկալում հաջողություններ:

ԲԲԸ նախագահ` Արտյոմ Քոսակյան
Կադրերի փոխպրեզիդենտ և քարտուղար` Մարիամ Պողոսյան
Ֆինանսների փոխպրեզիդենտ` Կարեն Պետրոսյան
Արտադրության փոխպրեզիդենտ` Անի Զաքինյան
Մարկետինգի փոխպրեզիդենտ` Ալինա Հովակիմյան
ԲԲԸ ղեկավար կազմը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6297 | 0 | 0
Facebook