Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Եվ այս վայրկյանին ավելի խորն եմ զգում կարոտն այն...

12:57, Saturday, 25 May, 2013
Եվ այս վայրկյանին ավելի խորն եմ զգում կարոտն այն...
     Մայիսի 24-ին հնչեց վերջին զանգը... Հերթական անգամ լսվեց զանգի ղողանջյունը կյանքի դեսպանատնից. մեր շրջանավարտներն ստացան կյանքի անձնագիր: Վերջին զանգի ամեն արարողության հետ երանությամբ հառնում են դպրոցական անցուդարձի մեր ննջող հուշերը, հայտնվում են մարդիկ, որոնց կարծես թե թողել ես տարիների հեռվում, ու նորից կարծես թե մանկանում ես:
     Արդեն ավանդույթ է դարձել վերջին զանգի արարողությունը մեծ շուքով նշելը Բերդի՝ Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը: Ամենուր անսպառ ժպիտներ, անկեղծ շնորհավորանքներ ու տոնական տրամադրություն: Շատերն առաջին անգամ են բեմ բարձրանում, շատերը հուզվում են, երբեմն մոռանում ասելիքը, բայց ամեն ինչ գեղեցիկ է հենց դրանով, որովհետեև ավելի շատ անկեղծություն կա ու սեր: Կա նաև հպարտության զգացում ամեն ուսուցչի մոտ, որ կարողացել է լավ մարդ կերտել՝ իր մեջ եղած լավագույնից տալով իր սանին: ՈՒ մի քիչ էլ թախիծ կա ապրված կյանքի ու հրաժեշտի, որովհետև երևի մտքում ասում ենք. «Եվ այս վայրկյանին ավելի խորն եմ զգում կարոտն այն, որ ծնվելու է տարիներ հետո...»:
     Սիրելի՛ շրջանավարտներ, միանում եմ բոլոր շնորհավորանքներին ու իմ սրտի խորքից մեծ սիրով հղում անկեղծ բարեմաղթանքներս: Բարի երթ ձեզ...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
13735 | 0 | 0
Facebook