Loading...

Articles

Հաղթանակի ճանապարհին

23:19, Monday, 07 October, 2013

«Մեր առաջին ցուցանմուշն արդեն պատրաստ է», - այսպես սկսեց իր խոսքը «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն ավագ դպրոցի աշակերտների համար» ծրագրի շրջանակներում Բերդի՝ Մարուսյա Սաղումյանի անվան ավագ դպրոցում իրականացվող աշխատանքների աջակից Գեղեցիկ Զաքինյանը: Հիշեցնեմ, որ ծրագիրը մեկնարկել է այս տարվա սեպտեմբերից. նպատակն է ավագ դպրոցի աշակերտներին զինել ձեռնարկատիրական հմտություններով և նրանց նախապատրաստել ապագայում աշխատուժի շուկայի համար, ինչպես նաև ընդլայնել աշակերտների մտահորիզոնը կարիերայի ապագա հնարավորությունների վերաբերյալ: Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի պետական նվաճումներ» և ամերիկյան USAID կազմակերպությունների հովանավորությամբ:

Այսօր ծրագրի կոորդինատոր Հասմիկ Սերգոյանը հայտնեց, որ ցուցանմուշը պետք է մասնակցի Տավուշի մարզում կազմակերպված մրցույթին, իսկ հաղթելու դեպքում՝ հոկտեմբերի 19-ին Հյուսիսային պողոտայում կայանալիք ցուցահանդես-վաճառքին: Ցուցանմուշը և ընդհանրապես ամբողջ աշխատանքը կատարվում է ավագ դպրոցի սաների կողմից: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն երկօրյա ժամկետում:

Մեր առաջին նմուշը
Խորհրդակցության ժամանակ Հասմիկ Սերգոյան, Գեղեցիկ Զաքինյան, Օֆելյա Պապոյան (աջից՝ ձախ)
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4782 | 0 | 0
Facebook