Բերդի` Մարուսյա Սաղումյանի անվան ավագ դրոցում մեկնարկեց «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն ավագ դպրոցի աշակերտների համար» ծրագիրը, որը հովանավորում են «Հայաստանի պետական նվաճումներ» և ամերիկյան USAID կազմակերպությունները: Ծրագրի նպատակն է ավագ դպրոցի աշակերտներին զինել ձեռնարկատիրական հմտություններով և նրանց նախապատրաստել ապագայում աշխատուժի շուկայի համար, ընդլայնել աշակերտների մտահորիզոնը կարիերայի ապագա հնարավորությունների վերաբերյալ, ծանոթացնել ՀԿ-ների գործունեությանը և սովորեցնել, թե ինչպես կարելի է լուծել համայնքային խնդիրներ, ստեղծել ծրագրի սաների շրջանավարտների ցանց և ակումբ` խրախուսելով նրանց գործունեությունը:
Բերդի ավագ դպրոցում ծրագիրն իրականացվում է ուսուցչուհի Գեղեցիկ Զաքինյանի օժանդակությամբ: Ավագ դասարանների աշակերտների առաջին հանդիպումը կայացավ սեպտեմբերի 6-ին, որի ընթացքում ծրագրի ղեկավարի օժանդակությամբ ստեղծվեց «Բերդ» ԲԲԸ-ն, ընտրվեց ղեկավար կազմը.
նախագահ` Արտյոմ Քոսակյան
կադրերի փոխպրեզիդենտ և քարտուղար` Մարիամ Պողոսյան
մարկետինգի փոխպրեզիդենտ` Ալինա Հովակիմյան
ֆինանսների փոխպրեզիդենտ` Կարեն Պետրոսյան
արտադրության փոխպրեզիդենտ` Անի Զաքինյան
Երկամսյա գործունեության ընթացքում «Բերդ» ԲԲԸ –ն ներկայացնելու է իր արտադրանքը «Դալմա Գարդեն մոլ» առևտրական կենտրոնում, որին արդեն կհաջորդի հասարակական գործունեությունը:
Կատարվեց աշխատանքի բաժանում, որոշվեց հետագա ժողովին հանդես գալ ընթացիկ հաշվետվություններով: Շնորհավորում ենք ծրագրի մեկնարկը և ակնկալում հաջողություններ: