Loading...

Articles

Հեշտ և օրիգինալ

16:22, Thursday, 13 June, 2013
Հեշտ և օրիգինալ
     Բաց գույնի խմորի բաղադրիչները:
     - 1.5 բաժակ ալյուր
     - 0, 25 թ. գդալ սոդա, 1 պտղունց աղ
     - 1թ. Գդալ դարչին
     - 70 գր. կարագ
     - 0, 3 բաժակ շաքարավազ
     - 2 ճ. գդալ մեղր
     - 1 ձվի դեղնուց
    
     Մուգ գույնի բաղադրիչները:
     - 1.5 բաժակ ալյուր
     - 1 թ. գդալ վանիլին
     - պտղունց դարչին
     - 0, 5 թ. գդալ սոդա
     - 4 ճ. գդալ կակաո
     - 70 գր. կարագ
     - 0, 3 բաժակ շաքարավազ
     - 1 ձու
     - պտղունց աղ
     - 1 ճ. գդալ յուղ
    
     Բաց խմորի պատրաստման եղանակ
     Ալյուրը, սոդան, աղը և դարչինը խառնել իրար, կարագը մանրացնել ավելացնել խառնուրդին և խառնել այնքան մինչև առաջանան փոքրիկ հացային փշրանքների նման բաղադրություն: Ավելացնել շաքարավազը, մեղրը և դեղնուցը: ստանալ պինդ խմոր, փաթաթել պոլիէթիլենային թաղանթի մեջ և 30 րոպե թողնել սառնարանում:
    
     Շոկոլադե խմորի պատրաստում
     Ալյուրը, սոդան, աղը կակաոն և դարչինը խառնել իրար, կարագը մանրացնել ավելացնել խառնուրդին և խառնել, ավելացնել շաքարավազը, վանիլինը և ձուն: Խմոր, փաթաթել պոլիէթիլենային թաղանթի մեջ և 30 րոպե թողնել սառնարանում:
     Պատրաստման Ձևը ցուցադրված է նկարում:
     Ջեռոցը տաքացնել մինչև 180 °С. Թավան յուղել և կտրատված խմորը դնել թավայի վրա և թխել 12-15ր.:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
9099 | 0 | 0
Facebook