Համաձայնեք՝ տաք եղանակին դժվար է հրաժարվել պաղպաղակ վայելելու հաճույքից:
Իսկ ի՞նչ անել, եթե տանն եք եւ չեք ցանկանում դուրս գալ կիզիչ արեւի տակ: Իհարկե, պաղպաղակ պատրաստել տանը: Կարեւորը ձեռքի տակ անհրաժեշտ բաղադրիչներն ունենալն է:
Բաղադրությունը
Ձու – 1 հատ;
շաքարավազ – 2 ճաշի գդալ;
կաթ – 1 բաժակ;
վանիլին:
Պատրաստման եղանակը
Ձուն շաքարավազի, վանիլինի հետ լավ հարեք, ավելացնեք կաթ: Դրեք մարմանդ կրակի վրա եւ հարեք՝ մինչեւ եռալը: Ստացված զանգվածը լցրեք ձեւամանը, թողեք սառչի սենյակային ջերմաստիճանում եւ դրեք սառցարանը՝ թողնելով 4 ժամ: Ժամանակ առ ժամանակ խառնեք պաղպաղակը (նվազագույնը 2-3 անգամ): Պաղպաղակը մատուցեք մուրաբայով, մրգերով կամ քերած շոկոլադով եւ ընկույզով: