Loading...

Articles

Նորաբանությունները հայերենում

17:24, Thursday, 13 June, 2013
Նորաբանությունները հայերենում
     Ոչ ոք չի պահանջում, որ առօրյա խոսքում մենք պահենք խիստ գրական հայերենն ու խոսենք միմյանց հետ գրական հայերենով։ Առօրյայում նույնիսկ ծիծաղելի ու զավեշտալի կլինի խիստ գրականի գործածությունը։ Կան ոլորտներ, որտեղ ուղղակի հարկավոր է պահպանել անաղարտ մայրենին, մաքուր ու ոսկեղենիկ հայերենը։ Դպրոցը ճիշտ այն տեղն է, որտեղ գրական հայերենի գործածությունը շատ տեղին է։ Գեղեցիկ է, հնչեղ, հյութալի, երգեցիկ հայոց լեզուն։ Գիտության, տեխնիկայի ու ժամանակի զարգացման հետ ստեղծվում են նոր բառեր հայերենում։ Շատ բառեր էլ ուղղակի միջազգային տարբերակներից բառացիորեն թարգմանվում են։ Ոչ միշտ է, որ այդ նորաբանությունները միանգամից ընդունվում են և արմատանում։ Եթե, , խալադելնիկ, , , , տարելկա, , , , չանգյալ, , բառերի փոխարեն տանը, ամենուր իրենց խոսքում օգտագործեն, , սառնարան, , , , ափսե, , , , պատառաքաղ, , հայերեն բառերը, սա օրինաչափ է, նույնիսկ ողջունելի։ Բայց այսօր հորինվում և ստեղծվում են նորաբանություններ, որոնք ոչ միայն կիրառելի չեն, այլև անհեթեթ են։ Օրինակ՝ օրիորդապնդիչ։ Ի՞նչպես կարելի է տալ այս բառի ստուգաբանությունը։ Ո՞ւմ մտքով կարող է անցնել, որ այն համարժեք է, , ջենտլմեն, , բառին։ Գուցե, , ջենտլմեն, , բառի ստուգաբանությունն էլ չկա, բայց խորհուրդն ու իմաստը ժողովուրդը հասկանում է։ Ուստի՝ ամեն փայլուն բան ոսկի չէ։ Պատգամելով անաղարտ պահել մայրենին՝ հարկավոր չէ զանազան անհասկանալի ու անծանոթ տերմիններով լցնել այն։
     Սիրե՛նք մեր լեզուն, մեր խոսքը առանց նորաբանությունների, եթե դրանց կարիքը չկա։
    
    
     պլենդուզ – շրիշակ
     բարցովկա – մույկ
     ծեն – ստվերաներկ
     ռումյանա – կարմրաներկ
     պոնչիկ – փքաբլիթ
     շամպայն – փրփրագմփիկ
     վաֆլի – փրփրահացիկ
     պրառեխ – գրգռաճեղք
     լամպչկա – լուսար
     սավոկ – գոգաթիակ
     մակարոն – կլորախմորածակ
     ռաժոկ – եղջերաթիակ
    

պլասկագուպցի – հարթաշուրթ

Անտենա- ալեհավաք, ձայնացիր
Ֆիստաշկա- պիստակ
     Ռոզետկա- վարդակ
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
53107 | 0 | 0
Facebook