Loading...

Articles

Սիրելի Հեքիաթները Պատմում են Ձեր Բնավորության Մասին

23:19, Sunday, 14 July, 2013
     Ի դեպ, մեր սիրելի հեքիաթը կարող է շատ բան պատմել մեր իսկ բնավորության մասին:
    

«Քնած գեղեցկուհին»

Ամենայն հավանականությամբ, Դուք չափից շատ եք հավատ ընծայում արևելյան իմաստությանը, որտեղ ասվում է վրեժխնդրության անհրաժեշտություն չկա, ավելի լավ է հանգիստ կանգնել ափին և սպասել գետը կբերի Ձեր հակառակորդի դիակը: Դուք հավատում եք ճակատագրին և, եթե հնարավորություն ստանաք ոչինչ չանելու, ուրախությամբ կանեք հենց դա (այսինքն, չեք անի ոչինչ): Դուք գործերը մի հեռավոր պահարանում պահելու հմուտ վարպետ եք: Ի դեպ, այս դիրքորոշումն այնքան էլ սխալ չէ, ի վերջո, կյանքը մի համակարգ է, որն ինքն է ձգտում հավասարակշռության, և երբեմն սպասելն ավելի օգտակար է, քան առաջ նետվելը: Հենց ընդմիջում տալու այս արվեստին եք դուք գրեթե անթերի տիրապետում: Ինչ-որ տեղ ներսում (շատ խոր մի տեղ) Դուք վստահ եք, որ կողքին անպայման կլինի մեկը, ով «լավ գիտի», մեկը, ում վրա կարող եք հենվել, ում կարելի է տրամադրել որոշումներ ընդունելու ամբողջական և անվերապահ իրավունք: Երբեմն զգում եք, որ շատ ավելի հարմար և անվտանգ է որևէ ուժեղ մեկի հետ ձուլվելը, իսկ այն փաստը, որ միանալով, կմնաք ստվերում, Ձեզ առանձնապես չի վախեցնում: Հենց այստեղ է, որ ավելի լավ է զգույշ լինեք, որ չկորցնեք ձեր անհատականությունը, և ամեն ինչ լավ կլինի:

«Կարմիր գլխարկը»

Եթե Ձեզ հոգեհարազատ է հենց այս կերպարը, ուրեմն Դուք իսկական արկածախնդիր եք (որքան էլ հեզ համբավ ունեք շրջապատում): Միայն անընդհատ նոր արկածների փնտրտուքն է Ձեր կյանքը գունեղ և հարուստ դարձնում: Չնայած այս ամենին, ճակատագիրը բարեհաճ է Ձեր հանդեպ, հետևաբար, Ձեր ակնկալիքները հաճախ հիմնավորված են: Դուք նախընտրում եք գործել լսելով ոչ թե բանականության, այլ ինտուիցիայի ձայնը: Նույնիսկ, եթե շրջապատում Ձեզ հանգիստ անձ են համարում, ամենայն հավանականությամբ, այդ հմտությունը Դուք ձեռք եք բերել, պարզապես սովորել եք հաղթահարել իմպուլսիվ բնավորությունը: Ձեր ինքնաբուխ կեցվածքը հաճախ է գրավում տղամարդկանց, ովքեր ցանկանում են հոգ տանել Ձեր մասին, կարճ ասած, վարվել Ձեզ հետ հոգատար հայրիկի պես: Չզարմանաք, սակայն, երբ նկատեք, որ այդ տղամարդիկ չեն ցանկանում ամուսնանալ Ձեզ հետ: Այդ երջանկությունն ունենալու համար Ձեր գրավչությունը բավարար չէ. փորձեք ավելի լուրջ լինել… գոնե երբեմն:

«Մոխրոտը»

Դժվար մանկություն… (հնարավոր է, որ Ձեզ միայնակ մայր է մեծացրել և ամեն Աստծո օր մեղադրել, որ Ձեր պատճառով ինքը չի կարողանում ամուսնանալ, կամ, գուցե, երկու ծնողներն էլ զբաղվել են Ձեր դաստիարակությամբ, բայց դաժանորեն, այնպես, որ ոչ մի կերպ չես մոռանա…): Այս ամենն արդեն բավական լուրջ պատճառ է, որ հասուն աղջիկը խորապես հավատա սերը պետք է վաստակել, աշխատել զգացմունքների հետ, դժվարություններ հաղթահարել, և, միգուցե, այդ ժամանակ կլինի փոխադարձ սիրո մի փոքր շանս: Պարզ գաղափարը, որ չեն սիրում ինչ -որ բանի համար, այլ պարզապես, սիրում են ամբողջ մարդուն իր բոլոր առավելություններով ու թերություններով ու նույնիսկ չեն փորձում վերափոխել նրան, ուղղակի չի մտնում շատ «մոխրոտների» գլուխը: Այս տեսակն ուզում է լավը լինել բոլորի համար (անկախ նրանից, որ այս խնդիրը չունի գործնական լուծում), իսկ երբեմն էլ կորցնում է իրեն այն պատճառով, որ ինչ-որ մեկն իրեն լավը չի համարում կամ համարձակվում է քննադատել: Թվում է, ավելի քան որեւէ այլ բան Ձեզ վախեցնում է «չպահանջված» լինելու բարդույթը, միայնակ մնալը: Ձեզ չափազանց հոգեհարազատ է «հոգին պետք է աշխատի օր ու գիշեր» խոսքը: Ձեր հաստատակամությունն ու դժվարին աշխատանքը արժանի են հարգանքի: Ներդաշնակության համար Ձեզ պակասում է մի քանի մանրուք, պակաս ցավոտ ընկալել քննադատությունը, մի քիչ ավելի վստահ լինել սեփական ուժերին, և կյանքը կբոցավառվի նոր գույներով: Կա «մոխրոտների» մեկ այլ տեսակ ևս, ովքեր հավատում են, որ ամեն ինչ այս կյանքում լուծելի է միայն շփումների ու կապերի միջոցով, եթե չկա փերի-կնքամայր, որ կարող է խնդիրները լուծել կախարդական գավազանի մի հարվածով, ապա ոչինչ չի ստացվի: Այս դեպքում խորհուրդ ենք տալիս վերցնել մի կախարդական գավազան ու փորձել ստանձնել փերու դերը ստեղծել հրաշքներ սեփական ձեռքերով:

«Ալ ծաղիկը» (կամ «Գեղեցկուհին ու հրեշը» )

Դուք այն մարդկանցից եք, ովքեր գերադասում են միշտ կատարել իրենց խոստումները և հավատում են, որ այս սկզբունքը պետք է պարգևատրվի ըստ արժանվույն: Դուք գիտեք՝ ինչն է լավը, և ինչը՝ վատ, բայց ուղիղ այնքան ժամանակ, քանի դեռ չեք շփվում մարդկության ուժեղ կեսի հետ: Ինչ-ինչ, բայց Ձեր հարաբերությունները տղամարդկանց հետ երբեք պարզ ու շիտակ չեն: Նույնիսկ եթե նա հեռացել է «հավերժ», համառ, անցյալը միևնույնն է Ձեզ հանգիստ չի տալու: Ձեր համոզմունքը, որ կկարողանաք սիրել գազանին, որ չափահաս մարդուն կկարողանաք ինչ – որ կերպ փոխել ու նրա հետ ապրել երկար և երջանիկ, Ձեր գլխին կարող է չար կատակ խաղալ: Այս խմբին տիպիկ մտածելակերպը, թե «նա դժբախտ է եղել մինչ ինձ հանդիպելը, և այժմ մենք սիրում ենք իրար, և նա պետք է վերածվի իշխանի ու փոխվի» կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել: Ուզում եք փոխել Ձեզ այնքան նյարդայնացնող կյանքը, սկսեք ինքներդ ձեզնից: Վեր պահեք գլուխը, սիրեք Ձեզ և կտեսնեք, որ «թեկուզ վատն է, բայց իմն է» կատեգորիան կփոխվի ու Ձեր կյանքում կհայտվի իսկական արքայազն:

«Անճոռնի ճուտիկը»

Եթե Դուք կապում եք Ձեզ այս հերոսի հետ, մի զարմացեք Ձեր կյանքի խաբկանքների մեծ թվի վրա: Ախր Դուք մեծացել և ապրում եք մի քաղցր վրեժի սպասումով, որ գալու է վաղը: Ներկան Ձեզ համար կորցրել է իր նշանակությունը, այն մի տեսակ անցումային փուլ է, որ Ձեզ չի հետաքրքրում: Դուք այնքան եք տարված ցանկությամբ ապացուցելու ինչ-որ բան ինչ-որ մեկին, որ չեք նկատում, թե ինչպես է կյանքը անցնում կողքով: Խնդիրն այն է, որ եթե նույնիսկ վաղը գա, Դուք կկորցնեք նպատակը կամ կմոլորվեք չիմանալով ինչպես լրացնել այդ բացը: Փոխանակ սպասեք, թե երբ են մարդիկ բարեհաճելու գնահատել Ձեր երկնային գեղեցկությունն ու առանձնահատկությունը, փորձեք որոշ ժամանակ մոռանալ նրանց գոյության մասին: Թույլ տվեք ինքներդ Ձեզ չտառապել ուրիշի կարծիքի պատճառով, չկենտրոնանալ դրա վրա, այլ ապրել սեփական զգացմունքներով, «այստեղ ու հիմա» սկզբունքով եւ վայելել այն, ինչ գոհացնում է անձամբ Ձեզ:

«Արքայադուստր- գորտը»

Նրանք, ովքեր ամենից շատ համակրում են այս կերպարին, սովորաբար գիտակցում են, որ տղամարդիկ շատ անլուրջ են վերաբերվում այն ամենին, ինչն իր ոտքով հասել է իրենց: «Հասիր, թե կարող ես» ասելով հանդերձ՝ Դուք գիտեք «մեկ է՝ ես արդեն ընտրել եմ քեզ»: Դուք խաղում եք այն տղամարդկանց հետ, ովքեր իրենց հերթին կարծում են, թե խաղում են Ձեզ հետ: Բացի այդ, Դուք հաճախ գործածում եք «սիրիր ինձ՝ գժուկիս, իսկ լավիկին ով ասես, որ չի սիրի» սկզբունքը: Կարող եք ցնցել մարդկության ուժեղ կեսին ակնթարթային կերպարանափոխություններով, գիտելիքներով, հմտություններով:

«Ջրահարսը»

Նրանց համար, ովքեր սիրում են հենց այս պատմությունը, կա մեկ տարբերակող միտում՝ անձնազոհություն հանուն սիրո: Ձեզ դուր է գալիս փրկել, համոզել, հարկ եղած դեպքում նաև աղերսել, այլ կերպ ասած, ներել սիրելիին գրեթե ամեն ինչ: Դուք խորապես վստահ եք, որ երջանկության իրավունքը պետք է վաստակել տառապանքով կամ էլ այն իրական չի լինի: Ամենայն հավանակնությամբ, Դուք իսկապես կարող եք հասնել այն ամենին, ինչին ցանկանաք, այլ բան է, որ կյանքը միշտ համաձայն չէ «նպատակը արդարացնում է միջոցները» մտքի հետ ….

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6130 | 0 | 0
Facebook