Ինչպիսի՞ լվացարան ընտրել լոգասենյակի համար
Գրեթե բոլորն արթնանալուց անմիջապես հետո ոչ թե սուրճ են խմում, այլ գնում են լվացարանի մոտ։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ճիշտ, գեղեցիկ և հարմարավետ լվացարան ընտրել լոգասենյակի համար, որպեսզի օրը սկսվի հաճելի ու դրական տրամադրվածությամբ։ Ո՞րն է լվացարանի գլխավոր ֆունկցիոնալությունը Լվացարանի ֆունկցիոնալությունը կարող է լինել շատ պարզ՝ լվացվելու համար, կամ բազմաֆունկցիոնալ՝ շպարվելու, դեմքի խնամքի, մազերը լվանալու համար։ Կախված ձեր պահանջներից՝ ճիշտ ընտրված լվացարան ունենալու համար պետք է հաշվի առնեք լոգարանի չափը, հումքը, դիզայնը։ Հաշվի առեք նաև, թե ինչ հաճախականությամբ եք մաքրելու, օգտագործելու այն, ինչքան տարածք եք նախատեսել և որքան ժամանակ եք անցկացնում լոգասենյակում։ Ի՞նչ հումքով լվացարան ընտրել Հումքն ընտրելուց առաջ մտածե՛ք, թե որքան ժամանակ, գումար և մաքրման միջոցներ եք պատրաստվում ծախսել։
Ինչպե՞ս ընտրել չափսը Լվացարանի չափսը կախված է ձեր լոգարանի տարածքից և կարիքներից: Լվացարանի չափս ընտրելիս պետք է հաշվի առնել լոգարանի չափը և այնտեղից օգտվողների թիվը: Լվացարանի չափերը կարող են տատանվել 25 սմ մինչև մինչև 120 սմ, ամենատարածված չափերը 50-80 սմ միջակայքում են: Լվացարանի չափսերի հարցում մեծ դեր է խաղում նաև լվացարանի տեսակը՝ կլոր կամ օվալաձև, ուղղանկյուն կամ քառակուսի: Կլոր լվացարաննրը լինում են չափսերով փոքր և խորը, իսկ ուղղանկյուն լվացարանները ընդհանուր չափումներով ավելի մեծ են, բայց ջրի խորությամբ՝ ավելի մակերեսային: Կլոր լվացարանի երկարությունը պետք է չափեք լվացարանի շրջագծով: Ուղղանկյուն կամ քառակուսի լվացարանները չափվում են երկարությամբ և լայնությամբ: Ինչպե՞ս ընտրել դիզայնը Լվացարանի դիզայնը ոչ միայն ապահովում է գեղեցկությունը, այլ նաև հարմարավետությունը։ Դիզայնը պետք է ընտրել հաշվի առնելով լոգարանի ոճը, չափը և գույները։ Ներկառուցված լվացարանները սովորաբար լինում են խորը և լայն՝ հարմար ցանկացած տարիքի մարդու համար, իդեալական են մեծ ընտանիքների համար։ «Ոտիկով» կամ դասական լվացարանները ամենատարածվածն են, ունեն պարզ և հասարակ դիզայն։ Հիմանակնում լինում են կերամիկական։ Այպիսի լվացարաններ կհանդիպեք փոքր լոգարաներում։ «Նավակ» լվացարանները ամբողջույթամբ դրվում են լվացարանի պատվանդանի վրա, այս տեսակը կարող եք ընտրել ցանկացած հումքով՝ ապակյա, պողպատյա, փայտից, քարից և ալյն։ Եթե բաղնիքում շատ ժամանակ եք անցացնում՝ հարդարվելու, շպարվելու և մաշկի խնամքի համար, ապա այս տեսակի լվացարանը հենց ձեզ համար է։ Պատի վրա ամրացվող լվացարանները շատ կոմպակտ են, մեծ տեղ չեն զբաղեցնում, լինում են նաև դարակներով։ Եթե լոգարանային պարագաներ շատ ունեք, բայց լոգասենյակը մեծ չէ, ուրեմն ընտեք այս տարբերակը։ Մենք ներկայացրեցինք լոգարանի լվացարանի ամենատարածված ձևերը։ Հաշվի առնելով վերոնշյալ տեղեկությունները՝ անշուշտ կունենաք ճիշտ ընտրված լվացարան, որի մոտ ամենօրյա խնամքը կկատարեք ավելի հաճույքով և սիրով։ |