Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Ինչպիսի՞ լվացարան ընտրել լոգասենյակի համար

Content Master
Մամուլի խոսնակ`
Content Master
20:33, ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2023 թ.
Ինչպիսի՞ լվացարան ընտրել լոգասենյակի համար

Գրեթե բոլորն արթնանալուց անմիջապես հետո ոչ թե սուրճ են խմում, այլ գնում են լվացարանի մոտ։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ճիշտ, գեղեցիկ և հարմարավետ լվացարան ընտրել լոգասենյակի համար, որպեսզի օրը սկսվի հաճելի ու դրական տրամադրվածությամբ։
     Խոսենք այն մասին, թե ինչ պետք է հաշվի առնել, եթե պատրասստվում եք գնել լվացարան լոգարանի համար։

Ո՞րն է լվացարանի գլխավոր ֆունկցիոնալությունը

Լվացարանի ֆունկցիոնալությունը կարող է լինել շատ պարզ՝ լվացվելու համար, կամ բազմաֆունկցիոնալ՝ շպարվելու, դեմքի խնամքի, մազերը լվանալու համար։ Կախված ձեր պահանջներից՝ ճիշտ ընտրված լվացարան ունենալու համար պետք է հաշվի առնեք լոգարանի չափը, հումքը, դիզայնը։ Հաշվի առեք նաև, թե ինչ հաճախականությամբ եք մաքրելու, օգտագործելու այն, ինչքան տարածք եք նախատեսել և որքան ժամանակ եք անցկացնում լոգասենյակում։
     Այս ամենը պարզելուց հետո շատ հեշտությամբ կընտրեք ձեր լոգարանին համապատասխան լվացարան։

Ի՞նչ հումքով լվացարան ընտրել

Հումքն ընտրելուց առաջ մտածե՛ք, թե որքան ժամանակ, գումար և մաքրման միջոցներ եք պատրաստվում ծախսել։

  • Կերամիկական լվացարանները դասական են և ունեն լայն տարածում։ Բազմազան են՝ ոճով և չափերով, իսկ մաքրելու համար շատ ժամանակ չեք հատկացնի։
  • Ճենապակե լվացարանները կարող եք օգտագործել շատ երկար, պարզապես պետք է խուսափեք մեջը ծանր իրեր դնելուց, որպեսզի լվացարանի վրա բծեր և քերծվածքներ չհայտնվեն։
  • Կերամոգրանիտե լվացարանները երկարակեցության համար լավագույններից մեկն են՝ կարող են դիմակայել բարձր ջերմաստիճանի փոփոխություններին և ծանր հարվածներին, իդեալական են մեծ և միջին լոգարանի համար:
  • Պղնձե լվացարանները գեղագիտության համար կատարյալ են։ Նյութը ապահովում է կայուն փայլ, որը համադրելի է ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ոճի լոգարանների հետ: Ունի նաև բակտերիադիմացկուն հատկություն։
  • Մետաղյա լվացարանները հեշտ են տեղադրվում, վերանորոգվում կամ փոխվում։ Գույնի և տեսքի շնորհիվ այս լվացարանները համադրելի են սալիկների մեծ մասի հետ: Չնայած չժանգոտվող պողպատե լվացարանը մաքրելը բավականին հեշտ է, բայց պահանջում է պարբերաբար խնամք։
  • Փայտե լվացարաները օրիգինալ և յուրահատուկ տեսք են հաղորդում լոգարանին։ Մաքրման համար սովորականից շատ ժամանակ պետք է ծախսել և օգտագործել հատուկ միջոցներ։
  • Ապակյա լվացարանները լոգարանին տալիս են եթերային տեսք։ Պարզապես պետք է չորացնել լվացարանը օգտագործելուց հետո, որպեսզի այն պահպանի իր գեղեցկությունը։

Ինչպե՞ս ընտրել չափսը

Լվացարանի չափսը կախված է ձեր լոգարանի տարածքից և կարիքներից: Լվացարանի չափս ընտրելիս պետք է հաշվի առնել լոգարանի չափը և այնտեղից օգտվողների թիվը: Լվացարանի չափերը կարող են տատանվել 25 սմ մինչև մինչև 120 սմ, ամենատարածված չափերը 50-80 սմ միջակայքում են:

Լվացարանի չափսերի հարցում մեծ դեր է խաղում նաև լվացարանի տեսակը՝ կլոր կամ օվալաձև, ուղղանկյուն կամ քառակուսի:

Կլոր լվացարաննրը լինում են չափսերով փոքր և խորը, իսկ ուղղանկյուն լվացարանները ընդհանուր չափումներով ավելի մեծ են, բայց ջրի խորությամբ՝ ավելի մակերեսային:

Կլոր լվացարանի երկարությունը պետք է չափեք լվացարանի շրջագծով: Ուղղանկյուն կամ քառակուսի լվացարանները չափվում են երկարությամբ և լայնությամբ:

Ինչպե՞ս ընտրել դիզայնը

Լվացարանի դիզայնը ոչ միայն ապահովում է գեղեցկությունը, այլ նաև հարմարավետությունը։ Դիզայնը պետք է ընտրել հաշվի առնելով լոգարանի ոճը, չափը և գույները։

Ներկառուցված լվացարանները սովորաբար լինում են խորը և լայն՝ հարմար ցանկացած տարիքի մարդու համար, իդեալական են մեծ ընտանիքների համար։

«Ոտիկով» կամ դասական լվացարանները ամենատարածվածն են, ունեն պարզ և հասարակ դիզայն։ Հիմանակնում լինում են կերամիկական։ Այպիսի լվացարաններ կհանդիպեք փոքր լոգարաներում։

«Նավակ» լվացարանները ամբողջույթամբ դրվում են լվացարանի պատվանդանի վրա, այս տեսակը կարող եք ընտրել ցանկացած հումքով՝ ապակյա, պողպատյա, փայտից, քարից և ալյն։ Եթե բաղնիքում շատ ժամանակ եք անցացնում՝ հարդարվելու, շպարվելու և մաշկի խնամքի համար, ապա այս տեսակի լվացարանը հենց ձեզ համար է։

Պատի վրա ամրացվող լվացարանները շատ կոմպակտ են, մեծ տեղ չեն զբաղեցնում, լինում են նաև դարակներով։ Եթե լոգարանային պարագաներ շատ ունեք, բայց լոգասենյակը մեծ չէ, ուրեմն ընտեք այս տարբերակը։

Մենք ներկայացրեցինք լոգարանի լվացարանի ամենատարածված ձևերը։ Հաշվի առնելով վերոնշյալ տեղեկությունները՝ անշուշտ կունենաք ճիշտ ընտրված լվացարան, որի մոտ ամենօրյա խնամքը կկատարեք ավելի հաճույքով և սիրով։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1247 | 0 | 0
Facebook