Ինչպե՞ս ընտրել զուգարանակոնք
Սանտեխնիկայի մասնագիտացված խանութներն այսօր առաջարկում են զուգարանակոնքերի լայն տեսականի, և ընտրություն կատարելը դառնում է ոչ այնքան հեշտ: Ճիշտ ընտրություն կատարելու համար անհրաժեշտ է հաշվի առնել հիմնական առանձնահատկությունները՝ հարմարավետությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար, ֆունկցիոնալությունը և, իհարկե, որակը։ Եկե՛ք հասկանանք, թե որ հատկանիշներին պետք է ուշադրություն դարձնել զուգարանակոնք գնելիս։ Զուգարանակոնքերի տեսակներն ըստ տեղադրման եղանակի Հատակին ամրացվող զուգարանակոնքն ամենատարածված տեսակն է, երբ զուգարանակոնքը կանգնած է հատակին, իսկ բաքն ամրացված է կորպուսին: Այն կարող է կամ կցվել կամ անկախ լինել։ Հատակին ամրացվող զուգարանակոնքերն ունեն մի շարք առավելություններ՝
Կախովի զուգարանակոնքերը ամրացվում են պատին և չեն դիպչում հատակին: Ջրահեռացման բաքը կցամասերով և կոմունիկացիաներով ներկառուցվում է պատի մեջ: Ներկառուցվող զուգարանակոնքերի ընտրությունն իր հերթին ունի առավելություններ՝
Կախովի զուգարանակոնքերն առավել հարմար են փոքր սանհանգույցների դեպքում, մինիմալիստական և մոդեռն ոճի ինտերիերով բնակարաններում: Զուգարանակոնքերի տեսակներն ըստ հումքի Զուգարանակոնքերը կարող են պատրաստված լինել ամենատարբեր նյութերից՝ կերամիկա, մետաղներ, բնական քարեր: Ամենաթանկարժեքը թերևս բնական քարե զուգարանակոնքերն են, որոնք հազվադեպ են հանդիպում խանութներում և նույնիսկ կարող են պատրաստվել հատուկ պատվերով: Զուգարանակոնքերի ամենատարածված, պրակտիկ, մատչելի տարբերակը սանիտարական կերամիկան է, որը նախընտրելի տարբերակ է թե՛ որակի և թե՛ արժեքի տեսանկյունից:
Այսօր սանտեխնիկայի խանութներում հանդիպում են տեխնոլոգիապես առաջադեմ զուգարաններ, որոնք ունեն հոտերի վերացման ֆունկցիաներ, տաքացվող նստատեղ և այլն: Ինչ խոսք, այս ամենը անդրադառնում է նաև ապրանքի արժեքի վրա: Ամփոփելով՝ կարելի է ասել, որ մեր օրերում զուգարանակոնքերի առկա տեսականին հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին գնել զուգարանակոնք՝ ելնելով թե՛ հարմարավետությունից, թե՛ տեխնիկական բնութագրերից, և թե՛ ամենակարևորը՝ հատկացված բյուջեից: |