Loading...

Articles

Եվրախորհրդարանը կքննարկի ոճրագործ Սաֆարովի հարցը

Vazgen
Author:
Vazgen
19:16, Saturday, 08 September, 2012
Եվրախորհրդարանը կքննարկի ոճրագործ Սաֆարովի հարցը

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10-ին մեկնարկող լիագումար նստաշրջանի ընթացքում կքննարկի նաեւ ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի հարցը: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը, սեպտեմբերի 13-ին` մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հարցերի բլոկում տեղ է գտել նաեւ Սաֆարովի էքստրադիցիայի եւ ներման հարցը: Նախատեսվում է բանաձեւի ընդունում:

Ոճրագործ Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների մասնակցող հայ սպային քնած ժամանակ կացնահարելուց հետո դատապարտվել է ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան և նույն օրը ներման արժանացել այդ երկրի կողմից` չնայած խոստումներին, որ ոճրագործը կշարունակի պատժի կրումը: Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Միջազգային հանրությունը Ադրբեջանի` միջազգային իրավական նորմերին հակասող քայլի դատապարտման հայտարարություններով է հանդես գալիս: Հունգարիան մեղադրել է Ադրբեջանին` խոստումը դրժելու մեջ:

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը եւս մտահոգություն է հայտնել ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման և ներում շնորհելու առնչությամբ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4332 | 0 | 0
Facebook