Loading...

Articles

Հացադուլ նախագահականի առջև

Vazgen
Author:
Vazgen
11:57, Saturday, 08 September, 2012
Հացադուլ նախագահականի առջև
     Երևանի բնակչուհի, 1938թ. ծնված Էմմա Սահակայանն արդեն 5-րդ օրն է` հացադուլ է անում ՀՀ նախագահի նստավայրի առջև: Ըստ Էմմա Սահակյանի, մինչև 2009թ. ինքը իր քրոջ հետ բնակվել է Օրբելի փողոցի վրա գտնվող իրենց բնակարանում, 2009-ին քույրը մահացել է` չթողնելով իրավահաջորդ, ինչից հետո մյուս քրոջ դուստրը` 1958թ. ծնված Սուսաննա Մարգարյանը Էմմա Սահակյանի ձեռքից խլել է բնակարանը և վերջինս հայտնվել է փողոցում: Տուժածի խոսքերով` Սուսաննա Մարգարյանն այդ գործարքն իրականացրել է ոստիկանության ինչ-որ աշխատակիցների աջակցությամբ: Տարեց կինը, իր հավաստմամբ, 82 օր նբստացույց է արել նախագահի նստավայրի առջև և ոչ մի արդյունք չստանալուց հետո դիմել է հացադուլի: Նախագահականի աշխատակիցները տեղեկացել են կնոջ խնդրին և խոստացել են պատասխան տալ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4550 | 0 | 0
Facebook