Loading...

Articles

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է. Քլինթոն

Vazgen
Author:
Vazgen
14:43, Friday, 21 September, 2012
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է. Քլինթոն

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասվում է.

«ԱՄՆ նախագահ Օբամայի և Միացյալ Նահանգների ժողովրդի անունից լավագույն ցանկություններն եմ ուղարկում հայ ժողովրդին` Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ:

Սա հատուկ առիթ է` հարգելու հայերի և հայկական ծագում ունեցող մարդկանց ձեռքբերումները: Ամերիկահայերը հարստացրել են մեր հասարակությանը` զարգացնելով մեր երկու երկրների միջև առկա երկարամյա բարեկամական կապերը: Ես ևս մեկ անգամ հնարավորություն ունեցա զգալու հայ ժողովրդի հյուրընկալությունը, երբ հունիսին այցելեցի Երևան: Ինչպես այն ժամանակ ասացի, Ամերիկան հանձն է առել օգնել Հայաստանին` ուժեղացնելու դեմոկրատական հաստատությունները, խորացնելու տնտեսական բարեփոխումները և նպաստելու, որպեսզի ապագայում խաղաղություն և բարգավաճում հաստատվի:

Այժմ, երբ դուք նշում եք անկախության 21 ամյակը, իմացեք, որ ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է որպես գործընկեր և ընկեր: Շնորհավորում եմ բոլոր հայերին այս կարևոր տոնի կապակցությամբ և մաղթում եմ ձեզ մեծ հաջողություններ»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4305 | 0 | 0
Facebook