Loading...

Articles

Բաց դաս հանրահաշվից

23:42, Friday, 17 May, 2013
Բաց դաս հանրահաշվից

Գյումրու թիվ 23 դպրոցի IX"a" դասարանի աշակերտները հանրահաշվի ուսուցչուհի Ն. Սարգսյանի ղեկավարությամբ ներկայացրեցին շատ հետաքրքիր դաս, որի թեման էր "Հանրահաշվական և երկրաչափական պրոգրեսիա"-ն:
     Աշակերտները ձևակերպեցին հանրահաշվական և երկրաչափական պրոգրեսիաների սահմանումները: Այնուհետև պատասխանեցին բանավոր հարցերին.

  • Ինչպիսի՞ պրոգրեսիաներ ենք մենք ուսումնասիրել:
  • Որ՞ հաջորդականությունն է կոչվում թվաբանական պրոգրեսիա:
  • Որ՞ հաջորդականությունն է կոչվում երկրաչափական պրոգրեսիա:
  • Ի՞նչ է երկրաչափական պրոգրեսիայի հայտարարը:
  • Ձևակերպել երկրաչափական պրոգրեսիայի բնութագրիչ հատկությունը և այլն:

Բերեցին օրինակներ, լուծեցին հին հնդկական խնդիր:

Դասի նպատակն էր`

  • Պարզել, թե ինչ մակարդակով է յուրացվել հանրահաշվական և երկրաչափական պրոգրեսիա թեման:
  • Գիտենալ պրոգրեսիաների սահմանումները, պրոգրեսիաների բնութագրիչ հատկությունները:
  • Կարողանալ պարզել հաջորդականության երկրաչափական պրոգրեսիա լինելը` օգտվելով բնութագրիչ հատկությունից:
  • Իմանալ ընդհանուր անդամի և անդամների գումարի բանաձևերը:
  • Գաղափար ունենալ անվերջ նվազող երկրաչափական պրոգրեսիայի մասին:

Դասաժամն օգտագործվեց արդյունավետ և նպատակային:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5165 | 0 | 0
Facebook