Loading...

Articles

Միջոցառում "Մեր մեծերը" խորագրով

20:37, Friday, 03 May, 2013
Միջոցառում "Մեր մեծերը" խորագրով

Մարտի 2-ին Գյումրու թիվ 23դպրոցի հյուրընկալ դահլիճում տեղի ունեցավ համադպրոցական միջոցառում "Մեր մեծերը" խորագրով: Այն կազմակերպել էին դպրոցի աշակերտական խորհուրդը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Մ.Ավետիսյանը, սոցմանկավարժ Լ.Համբարյանը:

Միջոցառմանը ներկայացվեցին Արշակ Չոպանյանի, Գևորգ Զ Չորեքչյանի, Նիկոլ Աղբալյանի և Վիլյամ Սարոյանի կյանքն ու գործունեությունը: Ներկայացվեցին ոչ միայն նրանց հայրենանվեր ու հայապահպան գործունեությունը, քաղաքական կամքն ու պետականության նկատմամբ տածած սերն ու նվիրումը, այլև փոքրիկ բեմականացումների միջոցով` նրանց կերպարները: Հնչեցին հայրենասիրական երգեր, ցուցադրվեցին վավերագրական ֆիլմերից հատվածներ: Միջոցառման դաստիարակչական բնույթն դահլիճում ներկա գտնվող ծնողներին, աշակերտներին ու մանկավարժներին ակամայից համակել էր հայրենասիրության ոգով:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2434 | 0 | 0
Facebook