Loading...

Articles

Գյումրու թիվ 23 դպրոցում նշվեց Շուշիի ազատագրման տարեդարձը

17:34, Saturday, 11 May, 2013
Գյումրու թիվ 23 դպրոցում նշվեց Շուշիի ազատագրման տարեդարձը
     Գյումրու թիվ 23 դպրոցի տնօրինությունը մայիսյան տոներն արժանավորելու նպատակով կազմել էր միջոցառումների գրաֆիկ, ուր ներկայացված էին զեկուցումներ, ռեֆերատներ, ցերեկույթներ ու բաց դասեր` նվիրված Շուշիի ազատագրման, Մեծ Հայրենականում տարած հաղթանակի և Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման տարելիցներին:
     Մայիսի 8-ին դպրոցի աշակերտները Ն.Հակոբյանի օգնությամբ ներկայացրին Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառում:
     Իններորդ դասարանի աշակերտները դպրոցի տնօրինության, ուսուցիչների և աշակերտների համար ներկայացրին Շուշիի ազատագրման պատմությունից հատվածներ, կատարեցին երգեր` նվիրված արցախյան ազատամարտին, Շուշիի ազատագրմանը, հայ մարտիկներին: Միջոցառման վերջում երեխաները խորհրդանշական խաղաղասիրական երգ կատարեցին` ցանկություն հայտնելով, որ պատերազմ չլինի, և բոլորն ապրեն խաղաղ ու ապահով:
     Դպրոցի փոխտնօրեն Հ. Մսրյանը շնորհակալություն հայտնեց երեխաներին և նշեց, որ այսօր մեծ տոն է, մեծ ուրախության օր: «Թեև այսօր մեր աչքերին արտասուք էլ կա, բայց այսօր հաղթանակի օր է», - նշեց նա ու ցանկացավ, որ այսօր, վաղը եւ ամեն օր հայի կյանքում իրար հաջորդեն հաղթանակները:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2621 | 0 | 0
Facebook