Loading...

Articles

Խաղ-մրցույթ տնտեսագիտություն առարկայից

20:24, Friday, 03 May, 2013
Խաղ-մրցույթ տնտեսագիտություն առարկայից
     Ապրիլի 27-ին, Շիրակի մարզի ջունիորականները նորից հավաքվել էին միասին: Այս անգամ առիթ էր հանդիսացել գիտելիքների ստուգումը տնտեսագիտություն առարկայից: Մրցույթը անցկացվում էր Գյումրու թիվ 23 հյուրընկալ դպրոցում: Խաղ-մրցույթին մասնակցում էին 12 թիմեր՝ Գյումրու թիվ 2, 19, 23, 26, դպրոցների, Ակադեմիական և տնտեսագիտական վարժարանների, Կապսի և Ազատանի միջնկարգ դպրոցների, Եվրոպական, Տեխնիկական և Տարածաշրջանային քոլեջների աշակերտական/ ուսանողական ընկերություններից: Թեժ պայքար էր ընթանում, մրցակցությունը շատ մեծ էր, բոլոր թիմերը լավ պատրաստված էին: Մրցույթը գնահատողների շարքում էին Հասմիկ Մալխասյանը թիվ 27 դպրոցից, Ա.Գրիգորյանը, ով նաև ՀՊՆ-ի շրջանավարտ է, ամառային ճամբարի մասնակից, և Վարոսյանը տնտեսագիտության դասախոս ԳՊՏՔ-ից: Լուրջ պայքարի արդյունքում եզրափակիչ փուլ դուրս եկան Ազատանի միջնակարգ դպրոցի, Ակադեմիական վարժարանի և ՀՊՏՀ Գ/մ հենակետային վարժարանների թիմերը:
     Մինչ եզրափակիչ փուլը շիրակցի ջունիորականները թիվ 23 դպրոցի բակում տնկեցին մեկական վարդ ի նշան բարեկամության: Եզրափակիչ մրցույթում տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ 1. ՀՊՏՀ Գ/մ հենակետային վարժարանի թիմ 2.Ազատանի միջնակարգ դպրոցի թիմ 3.Ակադեմիական վարժարանի թիմ Բոլոր թիմերը ստացան վկայականներ և դիպլոմներ ու նվերներ՝ տնտեսագիտական գրականություն, որը տրամադրվել էր ԿԱԻ Շիրակի մասնաճյուղի և տարբեր կազմակերպությունների կողմից:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3017 | 0 | 0
Facebook