Loading...

Articles

Հունան Ավետիսյանի անմահ սխրագործության 70-ամյակին նվիրված միջոցառում Գյումրիի №23 դպրոցում

18:10, Thursday, 31 October, 2013

Հոկտեմբերի 30-ին «Գյումրիի №23 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի անմահ սխրագործության 70-ամյակին նվիրված միջոցառում դպրոցի աշակերտների մասնակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին «Հունան Ավետիսյան հիմնադրամ» -ի նախագահ` Է.Գազարիկյանը, նրա տեղակալը, գեներալ-լեյտենանտ Մ.Սարգսյանը, Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ` Վ.Վարդանյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և այլ պաշտոնատար անձիք:

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ-լեյտենանտ Մ.Սարգսյանի կողմից պարգևատրվեցին դպրոցի տնօրեն` Ա.Արաքչյանը, դաստիարակչական աշխատանքների կազմկերպիչներ` Մ.Ավետիսյանը, Է. Ադամյանը, աշակերտներ` Կ.Այվազյանը, Ք.Մինասյանը:

«Հունան Ավետիսյանի» շքանշանով պարգևատրվեցին Թամանյան դիվիզիայի վետերանները:

Միջոցառումը անցավ բարձր մակարդակով, պահպանելով ռազմահայրենսիրական ոգին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5762 | 0 | 0
Facebook