Loading...

Articles

Ես մի մա՛րդ եմ սովորական

23:36, Saturday, 26 August, 2023
Ես մի մա՛րդ եմ սովորական

Ես ո՛չ ծառ եմ,

որ ամառվա անխի՜ղճ տապին

ինձնով անեմ-հովացնե՜մ,


    

ո՛չ էլ ամպ եմ,

որ սպասումից չորացա՜ծ

քո աչքերին անձրև քամե՜մ-թացացնեմ:


    

Ես արյո՛ւն չեմ – սիրտդ մտնե՜մ

ու իմ խելա՜ռ գիժ-պարերով

սիրտդ վերուվար անեմ,


    

այլ մի մա՛րդ եմ սովորական,

և չգիտե՜մ թե քեզ համար

ինչե՜ր կարող եմ անել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1053 | 0 | 0
Facebook