Երբ վաթսունն անց ես արդեն
Կապ չունի թե քո թիկունքից
Ինչ կասեն՝
Պարսավե՜ն, թե բամբասե՜ն…
Կարևորը, որ գիտես՝
Ի՜նչ ահռելի փորձ ունես:
Երբ վաթսունն անց ես արդեն
Կարևոր չէ թե ինչպե՞ս ես հագնվել,
Ձեռքիդ բռնած հովանոցն է
կամ թևիդ տակ ամուր սեղմած պայուսակը
մոդայիկ,
Կարևորը տվյալ պահի եղանակն է՝
Աձրևո՜տ է, արևո՜տ է թե՞ քամի…
Երբ վաթսունն անց ես արդեն
Կարևոր չի հեռախոսդ «Այֆոն 8» է,
«Հուավեյ» է թե՞ «Սամսունգ»,
Կարևոր է, որ գիշերը քեզ զանգե՜ն-
Ձայնդ լսե՜ն – չխոսեն…
Քունդ փախած վե՛ր կենաս
մի բաժակ սուրճ պատրաստես
ու ըմպելու փոխարեն
համոզվես թե՜
ի՞նչ գիշեր է ռոմանտիկ…
Երբ վաթսունն անց ես արդեն
Հրաշալի՜ մի տարիք…